Քաղաքական 12:02 04/12/2018 Արցախ

Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի

«Ես մի քանի անգամ ներկայիս իշխանություններին մեղադրել եմ, որ նրանց՝ Արցախի հարցում վարած քաղաքականությունը հիմնված է մի բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

«Իշխանության գալուց հետո մեղադրանք  ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է։ Ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության հետևանք է։ Արդյունքում Հայաստանը կորցրեց կարևորագույն այդ պաշտոնը։ Այն վիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի,  դա ուղղակի սխալ էր։ Բոլոր խոսակցությունները, որ Հայաստանը կպահպանի այդ պաշտոնը, ստեր էին։ Տարածված վերին հայտարարությունը, որ հարցը հետաձգվել է, հետաձգվել է շատ պարզ պատճառով. Առայժմ համաձայնության չեն եկել՝ ՀՀ ներկայացուցչին փոխարինելու է բելառուս ներկայացուցիչը, թե շարունակելու է պաշտոնավարել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը»,- ասաց նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների վերաբերյալ

«Երբ եռանախագահողները հունիսի տասներեքին հանդիպեցին ՀՀ ղեկավարության  հետ, դրանից հետո իրենց հայտարարություններում խոսքը գնում է բացառապես բովանդակային բանակցությունների մասին։ Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ, անշրջելի կորուստ է հայկական կողմի համար։ Այդ դեպքում ի՞նչ բովանդակային բանակցությունների մասին է խոսքը։ Այդ մասին գիտակցաբար, թե անգիտակցաբար բարձրաձայնել է վարչապետ Փաշինյանը՝ մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում։ Լուրջ նահանջ կա նախկին դիրքորոշումից, իսկ նախկինում դիրքորոշումը հետևյալն էր՝ կարգավիճակ տարածքների դիմաց»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ՀՀ ղեկավարությանն ուղղված սեպտեմբերի քսանմեկի շնորհավորանքում ամրագրված է, որ ամիսներ անց սկսվելու են լուրջ գործընթացներ, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթնի երևանյան հայտարարությունները վկայում են, որ գործընթացները գնում են անվտանգությունը կարգավիճակից տարանջատելու ճանապարհով։ Սա նշանակում է  շփման գծի փոփոխություն՝ ինչ-որ խոստումների դիմաց։

«Բանակցային գործընթացը հիմա այս բանաձևի  հիման վրա է, և ներկայիս կառավարությունն այսպես է փորձում բանակցել»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ևս նմանատիպ փաստաթղթի կնքման համար բանակցում է Եվրամիության հետ, ինչը խոշորագույն  պարտություն է Հայաստանի համար։

«Քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, մի բան արեք, դեռ ժամանակ կա, փորձեք»,- իշխանություններին կոչ արեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն։

Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման մասին

Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ թեև այս հանդիպումն իշխանությունները ներկայացրեցին որպես նվաճում, սակայն դա ամենևին էլ այդպես չէր։

«Երկու հարց կարող էր Ադրբեջանի նախագահի հետ քննարկման առարկա լինել։ Առաջինը դա Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգն էր, և երկրորդ հարցը, որն ըստ իս կարող էր լինել, ռազմագերիների փոխանակման հարցն է։ Ես բավական մտահոգվեցի այդ հանդիպումից հետո, որովհետև Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ անդորր պահպանել։ Նման իրավիճակներում պետք  է մտածել ծուղակի մասին, կարճ ժամանակ անց ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։ ՊՆ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ադրբեջանը կառուցողական է դարձել, սակայն դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է «օկուպացված տարածքների» մասին։ Դրա ի՞նչն է կառուցողական»,- հարց ուղղեց հանրապետական գործիչը։

Շահնազարյանը շեշտեց՝ սկսած մայիս ամսից՝ Նախիջևանի հետ միջդիրքային տարածքն էապես կրճատվել է։

«Այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի քսանյոթից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այլ դիրքերի կենսունակությունը։ Ահա թե ինչի համար էր պետք ադրբեջանական կողմին Դուշանբեի պայմանավորվածությունները։ Գնդակոծվել են թե Զանգակատան, թե Արենիի տարածքները։ Սա իշխանության քննարկման համար տաբու է։ Իսկ ի՞նչ տեղի ուենցավ Արցախի և Ադրբեջանի շփման գծում։ Այստեղ ևս ադրբեջանական կողմից մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում, սահմանից 1300-1700  մետր հեռավորության վրա բլուրներ են կառուցվում, որոնց բարձրությունը 12-15 մետր է: Այս բլուրներն ունեն երկու նշանակություն՝ և հարձակվելու, և պաշտպանվելու, սակայն Ադրբեջանի դեպքում դրանք ունեն բացառապես հարձակողական նշանակություն»,- ասաց բանախոսը։

Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

ՀՀԿ պատգամավորության թեկնածուն ընդգծեց՝ Ալիևն Արցախի վրա հարձակում նախապատրաստում է  Ադրբեջանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս Արցախի ղեկավարության դեմ հայտարարություններով՝ հարձակում սկսել է այս կողմից։ Սա, Շահնազարյանի խոսքով, քաղաքականություն է։

«Սասուն Միքայելյանի հայտարարությունը մտածված էր, և այն, որ վարչապետը սկսեց կրծքով պաշտպանել նրան, արդյունքում հասարակության մի մաս ևս սկսեց պաշտպանել Միքայելյանին։ Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել։ Թող այդ մանրամասները պատմի։ Ի՞նչ ստորաբաժանումներ էին, որ հետ վերադարձրեցին այդ դիրքերը։ Գործողությունն իրականացնում էր Ասկերանի գունդը, որին կցված էին այլ ստորաբաժանումներ, այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր»,- ասաց նա։

Շահնազարյանը աբսուրդ որակեց այն հայտարարությունները, որ քարորզարշավի ընթացքում Արցախի հարցը չպետք է արծարծվի։ ՀՀԿ գործիչն ընդգծեց՝ իրեն նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, եթե խոսքը վերաբերում է Արցախին և Արցախի անվտանգությանը։

«Եթե վարչապետը համարում է, որ իմ ասած որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ բաց բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև  այսօր ժամը 18:30-ը։ Եթե նա այսօր չեկավ եթերի, և սկսեց խոսել իր ոճով, դա բացարձակ սուտ է լինելու։ Եթե նա չեկավ, դրանով իսկ կապացուցի, որ այն, ինչ այսօր հնչեց իմ կողմից, բացարձակ ճշմարտություն է»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}