Հասարակություն 12:44 05/12/2018 Հայաստան

Քաղաքացիական վերահսկողությունը իսպառ բացակայում է. Իրավապաշտպան

«Հայաստանում պաշտպանական համակարգը պետք է փոխվի իր ամբողջ կոնցեպտով, այսինքն պետք է ստեղծել պաշտպանական համակարգ»,- «Մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում. որո՞նք են լինելու բարեփոխումներն ու կուսակցությունների առաջադրած լուծումները» թեմայով քննարկմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում  պաշտպանական համակարգ չեն ստեղծել, ստեղծել են բանակ, ամբողջ պաշտպանությունը եղել է բանակի ուսերին, ինչն անթույլատերլի է Հայաստանի նման  փոքր պետության համար։

«Պաշտպանական համակարգում պետք է ներգրավված լինի ամբողջ պետությունը իր առողջապահությամբ, փրկարար ծառայությամբ, գյուղատնտեսությամբ, կրթությամբ։ Սկսած յուրաքանչյուր զինվորից վերջացած յուրաքանչյուր քաղաքացիով պետք է ներգրավված լինեն պաշտպանական համակարգի մեջ»,- ասաց Գ. Սաֆարյանը։

Նրա խոսքով, այս փիլիսոփայության մեջ ունենալու են շատ մեծ հանրային վերահսկողություն. «Բանակն ամբողջությամբ ներգրավված է լինելու  հասարակության մեջ այլ ոչ թե տարանջատված հասարակությունից»։

Գ. Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում առհասարակ ստեղծվել է Սովետական բանակի փոքր տեսակ, ինչը  կոնցեպտուալ առումով  անթույլատրելի է։ «Խորհրրդային բանակում կային  բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք անցան մեր բանակ»,- նշեց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը։

Քննարկմանը ներկա  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանն ասաց, որ բանակի ներքին կանոնակարգերում պետք է փոփոխություններ մտցվեն. «Բանակի ներքին կանոնակարգերը  Խորհրդային միությունից  են մնացած, որոնք ինձ համար հին են, փոփոխության կարիք ունեն»։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից Հայկ Փայտյանն ասաց, որ իրենց կուսակցության տեսլականը բանակի վերաբերյալ և ընդհանրապես կայանում է  հետևյալում. «Մենք առաջարկում ենք կոնկրետ մեխանիզմներ։ Երևի թե ոչ մի հայ չլինի, որ համակարծիք չլինի հնչեցված տեսակետներին, որ պետք է փոխվի։ Բայց ինչպե՞ս փոխել։ Համաձայն եմ, որ պետք է պաշտպանական համալիր ստեղծվի։  Հստակ մեխանիզմներ են պետք կոնկրետ թիրախային խնդիրները լուծելու համար»։

Նա համաձայնվեց Գ. Սաֆարյանի հետ, որ բանակը թալանվում է։ «Ամենասարսափելին պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է»,- ընդգծեց նա։

Հայկ Փայտյանն  ասաց, որ պետք է կրթության դերը մեծացվի բանակում, կրթություն-բանակ կապը պետք է  շատ ամուր լինի, բանակում անցկացվեն դասընթացներ։

«Ժամանակի ընթացքում պետք է անցում կատարենք  պրոֆեսիոնալ բանակի, որովհետև, կարծում ենք, որ Հայաստանի պաշտպանությունը պրոդուկտիվ կառուցելու համար պրոֆեսիոնալ բանակի կարիք ենք ունենալու, բայց ժամանակի ընթացքում։ Պրոֆեսիոնալ բանակի գործը պետք է լինի զուտ պաշտպանությունը, ռազմական գործողություններին դիմագրավելը»,-  նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչը։ 

«Մենք» դաշինքից Կարեն Սարգսյանի խոսքով, ընտրություններին մասնակցող երևի միակ ուժն են, որ իրենց ծրագրում բանակին նվիրված առանձին գլուխ ունեն։

«Երեք դրույթ կա։ Առաջին՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վերանայումն է հօգուտ Հայաստանի։ Խոսքը վերաբերում է նրան, որ եթե մեր շահից բխում է,  օրինակ, գնել ռազմական տեխնիկա Շվեդիայից, և դա հակասում է  ՀԱՊԿ-ի ինչ-որ պայմանագրի, ՀԱՊԿ  այդ պայմանագիրը չեղարկվում է։

Երկրորդ՝ աշխատավարձերի բարձրացում 25 տոկոսով։ Երրորդ՝ հենց 2019 թվականից սկսած  անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, ձևավորվի 25  հազարանոց զորախումբ, որն ամբողջությամբ իր վրա կվերցնի սահմանի դիրքերի անվտանգություն ապահովելը։ Ամբողջությամբ նախատեսում ենք հենց 2019 թվականի երկրորդ կեսից  18 տարեկան զորակոչված երեխաներին հետ պահել դիրքերից», -ծրագիրը դրույթները ներկայացրեց Կ. Սարգսյանը։

Հայ Յեղափոխական դաշնակցությունից Արթուր Եղիազարյանն ասաց, որ իրենց ծրագրային դրույթներից է՝ բանակում պետք է զինվորը, սպան ապահոված լինեն սոցիալական առումով, զարգանա  ռազմարդյունաբերական համալիրը։ Նա նշեց, որ բանակը միակ կայացած պետական համակագն է, բայց որն ունի բազմաթիվ թերություններ։ 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ այսօր քարոզարշավում  խոսակցություն չկա, թե ինչքան են բանակում զոհվում ոչ թե թշնամու գնդակից,  այլ ոչ կանոնադրային հարաբերոթյուններից, ինչքան բռնություն կա բանակում։

«Այս թեման պետք է դառնա առաջնային, որպեսզի փրկվեն մարդկային կյանքերը։ Պետք է վերացնել անպատժելիությունը,  բռնի մթնոլորտը, իրավապահ մարմինները բացահայտեն  այդ հանցագործությունները։ Հենց հիմա էլի չեն աշխատում ոչ զինվորական դատախազությունը, ոչ քննչական կոմիտեն։ Գրեթե բոլոր դեպքերը չեն բացահայտվում։ Անպատժելիության, բռնության մթնոլորտը ստեղծում է  այս իրավիճակն ու այս զոհերը»,- ասաց իրավապաշտպանը։ 

Նա նաև նշեց, որ այսօր քաղաքացիական վերահսկողությունը իսպառ բացակայում է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծես ընդառաջ չի գալիս քաղհասարակությանը, ինչը բավականին ամրապնդվել էր վերջին տարիներին, երբ քաղհասարակության կազմակերպությունները շատ լավ աշխատում էին, համագործակցում էին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}