Ավստրալացի լրագրողին վռնդել են խորհրդարանից բաց հագուստի համար
Ավստրալացի լրագրող Պատրիսիա Կարվելասը Թվիթերում բողոքել է, որ իրեն խնդրել են լքել խորհրդարանում ընթացող մամուլի ասուլիսը, չափազանց բաց հագուստի համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, աղջիկը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ նա պատշաճ հագնված է:
«Ինձ հենց նոր դուրս շպրտեցին կառավարական ժամից, քանի որ, իբր չափից շատ են մարմնիս չծածկված մասերը: Սա խելագարություն է»,-գրել է նա: Շատ օգտատերեր ևս տարակուսանքի մեջ են հայտնվել և նշել, որ լրագրողի արտաքին տեսքում, որևէ սադրիչ բան չկա: Այլ օգտատերեր տարածել են նախկին արտգործնախարար Ջուլի Բիշոփի լուսանկարները, որը քանիցս խորհրդարան էր եկել բաց թևերով զգեստներով:
I have just been kicked out of #QT because you can allegedly see too much skin. His insane #Auspol pic.twitter.com/51KipESXlG
— PatriciaKarvelas (@PatsKarvelas) December 3, 2018
— ▌│█║▌║▌║ (@AnodyneParadigm) December 3, 2018
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ