Քաղաքական 13:14 06/12/2018 Հայաստան

Ընտրությունների ազատությունն արդեն իսկ հարցականի տակ է. Արմեն Աշոտյան

«Ընտրապայքարը ՀՀԿ-ն անց է կացնում ամբողջությամբ համաձայն այն նախնական ռազմավարական ծրագրի, որ ունեինք մինչև ընտրարշավը։ Մեզ հաջողվեց դառնալ ընտրապայքարի գլխավոր երկու ուժերից մեկն այն սև-սպիտակ իրականության մեջ, որը պարտադրվել է Հայաստանին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Անկախ բազմաթիվ խոչընդոտներից, որոնց բախվում է ՀՀԿ-ն ընտրապայքարի ընթացքում՝ անհավասար հանրավորություններ քաղաքական գովազդի համար, իշխանության կողմից վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ԿԸՀ-ի պասիվ վերաբերմունք ամեն օր մեր կողմից բարձրաձայնվող ընտրախախտումների մասին, այդուհանդերձ մեր ասելիքը հաջողվում է տեղ հասցնել։ Այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր, մեր ուղերձները հասցնել հազարավոր քաղաքացիներին։ Երկրում կա ատելության, վախի, անհանդուրժողականության և այլատյացության մթնոլորտ, որի հեղինակն անձամբ Նիկոլ Փաշինյաննն է»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ իրենց մտահոգությունները տեղ հասցնելու համար կիրառում են բոլոր հնարավոր հարթակները, և եթե ընտրարշավը լիներ քիչ երկարատև, ՀՀԿ-ն կարող էր փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը վեր է ածվում լուրջ երևույթի։

«Մենք այսօր էլ հավակնում ենք տասնյակ հազարավոր ձայների, մենք հավակնում ենք ԱԺ-ում լինել սկզբունքային և արմատական ընդդիմություն»,- ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահը շեշտեց, որ ընտրությունների ազատությունն  արդեն իսկ հարցականի տակ է, որովհետև այն խայտառակ ճնշումները, որոնք կիրառվում են ՀՀԿ շտաբեր այցելած քաղաքացիների նկատմամբ, թույլ չեն տա խոսել ազատ ընտրությունների մասին։

«Այս ընտրությունները չեն լինի նաև արդար։ Գործող իշխանությունների գործելաոճը՝ փակել ընդդիմության բերանը, նույնպես հարցականի տակ է դնում ընտրությունների արդարությունը։ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով երկրի առջև ծառացած խնդիրները, թողել է վարչապետի պաշտոնը և արձակուրդ է վերցրել։ Սա նշանակում է, որ քաղաքական ղեկն այսուհետ ևս ցավոք լինելու է մի խմբի ձեռքում, որը գերադասում է սեփական շահը պետական շահից։ ՀՀ իշխանություններն ադեկվատ չեն Հայաստանին  նետված մարտահրավերներին։ Այս իշխանությունները նաև ավերածություններ են գործել մարդկանց հոգիներում և սրտերում, խախտել բազմաթիվ չգրված օրենքներ»,-  ասաց Արմեն Աշոտյանը։

Գաղտնալսման մասին

Արմեն Աշոտյանը նշեց, որ երեկվա գաղտնալսումը իշխանություններին զրկեց քանիցս շահարկվող այն դրույթից, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիա չկա, և դատարաններն անկախ են։

«Ինչպես տեսանք, ՀՀ ուժային կառույցների ղեկավարները դատավորներին փոխանցում են վարչապետի քաղաքական որոշումները, և դրանք վեր են ածվում դատական ակտերի։ Ես մի հետևություն ևս արեցի, հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, և ավելի լավ վարչապետ կլիներ, քան Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Նա ուշադրություն հարվիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀԿ-ն երեկ չի չարախնդացել գաղտնալսման վրա, հակառակը, ինքն անձնապես մտահոգվել է, որ իր երկրի վարչապետին կարող են գաղտնալսել։

«Փաստորեն նրա վրա բազմաթիվ կոմպրոմատներ կան, Աստված գիտի՝ էլ ինչ խոսակցություններ կան»,- նշեց նա՝ կասկած հայտնելով, որ եթե մեկին հաջողվել է գաղտնալսել երկրի առաջին դեմքին, որտե՞ղ է  երաշխիքը, որ հակառակորդը նման բան անել չի կարող։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

Արմեն Աշոտյանն ասաց, որ հարաբերությունների հնարավոր կարգավորման պարադիգմը նույնն է. առանց նախապայմանների հնարավոր հարաբերություններ բոլոր հարթություններում։

«Սա այս պահին շատ-շատ տեսական է, Թուրքիայի այսօրվա ղեկավարը աչքի է ընկնում ռազմատենչ, ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությամբ, ինչն էլ բերում է Թուրքիայի բախումներին իր գրեթե բոլոր հարևանների հետ»,- ասաց բանախոսը։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Աշոտյանի խոսքով, արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի Աքիլլեսյան գարշապարերից մեկն է, երկրորդ Աքեիլլեսյան գարշապարը Արցախի հարցն է։

«Եթե իրենք կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ճիշտ մակարդակ է, երբ ՌԴ արտգործնախարարության մամլո խոսնակը սխալ է հանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանք տարակուսելի հայտարարում, ապա այդ մակարդակը գուցե հարիր է գործող վարչակազմին, բայց ոչ երբեք՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին։

Մեր օրոք է հայ-ռուսական հարաբերությունների վերելք արձանագրվել, մեր օրոք է Հայաստանը մտել ԵԱՏՄ, ղեկավար պաշտոններ ստացել ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, մեր օրոք է հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունը բերել նրան, որ Հայաստանն այսօր ունի ամենաժամանակակից ռուսական արսենալը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է մի միջավայր, ուր արտաքին ներդրումների հոսքը կտրուկ կրճատվել է, մի միջավայր, երբ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն իրեն թույլ է տալիս Փաշինյանին մեղադրել սուտ լուրեր տարածելու մեջ։ Որքանով ես հասկացա Մարիա Զախարովայի ասածի տողատակերը, ապա եթե կենցաղային հայերենով թարգմանենք, կստացվի՝ «Էս ի՞նչ եք անում, տղերք»»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}