Աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքները
Euromonitor International կազմակերպության մասնագետները վերլուծել են ամբողջ աշխարհից 600 քաղաք և կազմել են ամենաշատ այցելվող քաղաքների ցուցակը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, արդյունքները հրապարակել է Euromonitor կայքը։
Յուրաքանչյուր քաղաքի համար փորձագետները հաշվարկել են այն այցելությունները, որի ժամանակ այցելող անձը գտնվել է այնտեղ 24 ժամից մինչև 12 ամիս։ Այցելության նպատակը (բիզես, հանգիստ, այցելություն հարազատներին կամ ընկերներին) հաշվի չի առնվել։
Ստացված արդյունքների համաձայն, ամենաշատ այցելվող քաղաքը Հոնկոնգն է, որտեղ 2018-ին արձանագրվել է 29,8 միլիոն այցելություն։ Երկրորդ տեղում է Բանգկոկը (23,68 միլիոն), այնուհետև Լոնդոնը (20,7 միլիոն)։ Ամենաշատ այցելվող քաղաքներից է Սինգապուրը (18,5 միլիոն), Մակաոն (18,9) միլիոն, Փարիզը (16,8 միլիոն), Դուբայը (16,65 միլիոն), Նյու Յորքը (13,5 միլիոն), Կուալա-Լումպուրը (13,4 միլիոն), Շենչժենը (12,4 միլիոն)։