2019-ի գլխավոր գույնը
2019 թվականի գույնը «կենսական մարջանագույնն է»։ news.mail.ru-ի հաղորդմամբ, հայտնել է Pantone- ի պրոֆեսիոնալ գույնի ստանդարտների մշակողը:
«Մենք բնությունից էներգիա ենք ստանում։ Ինչպես մարջանի խութը հանդիսանում է ծովային կյանքում սննդի և ապաստանի աղբյուր, վառ, բայց փափուկ մարջանագույնը ընդունում է մեզ իր ջերմ և հոգատար գիրքը, որը տալիս է հարմարավետություն»,- նշում են Pantone-ում։
«Կենսական մարջանագույնն արտահայտում է մեր լավատեսությունը և ուրախության որոնման մեր բնական կարիքը»,- ասել է դիզայները։
Վառ և կենսուրախ մարջանագույնը ուշադրություն է գրավում սոցիալական կայքերում և թվային դիզայնում, նորաձևությունում և ինտերիերում ասոցացվում է հարմարավետություն հետ, ցանկացած մաշկի տեսակի հարմար է, եթե խոսքը գնում է կոսմետիկայի մասին։
Pantone արդեն 20 տարի հայտնում է տարվա գույնը։ Ընկերության ընտրությունն ազդում է նորաձևության, դիզայնի և այլ ոլորտներում տենդենցների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ