Հրաժեշտի ընդունելություն Շվեդիայի թագավորական նստավայրում
Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին թագավորական նստավայրում ընդունել է Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը՝ դեսպանի առաջիկայում սպասվող դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ դեսպան Ապիտոնյանը Կառլ 16-րդ Գուստաֆին ներկայացրել է երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-շվեդական հարաբերություններում գրանցված առաջընթացը, կառավարական և խորհրդարանական մակարդակներում կայուն քաղաքական երկխոսության հաստատումը, առևտրաշրջանառությունում, ինչպես նաև կրթական և մշակութային փոխանակումներում գրանցած աճը։
Դեսպանն իր երախտիքն է հայտնել Շվեդիայի իշխանություններին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարիներ ի վեր տրվող աջակցության, ինչպես նաև ՀՀ դեսպանության գործունեությանը և նախաձեռնություններին օժանդակության համար։
Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի բարեկամական փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը շնորհակալություն է հայտնել դեսպան Ապիտոնյանին դիվանագիտական առաքելության տարիներին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան