ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ նշանակել Հիզեր Նաուերտին, որը ներկա պահին զբաղեցնում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Այլ մանրամասներ ներկա պահին հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ը մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր Նիկի Հեյլին, ով այս տարվա վերջին իր կամքով հեռանում է այդ պաշտոնից։
48-ամյա Նաուերտի ընտրությունը անսովոր է, քանի որ նա քիչ փորձ ունի կառավարման կամ արտաքին քաղաքականության մեջ, ով միացել է Թրամփի վարչակարգին 2017թ․-ի ապրիլին՝ մի քանի տարի շարունակ Fox News-ի հաղորդավոր ու թղթակից աշխատելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ