Եռաբլուրում հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները
Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով տեղի ունեցավ ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի հուղարկավորությունը։ Ներկա էր ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, օդաչուների հարազատները։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր խոսքում մասնավորապես ասաց․ «Դեկտեմբերի 4-ին մենք՝ զինվորականներս, երկու ընկեր կորցրեցին, հայրենիքի երկու պաշտպան։ Կորուստը, անկասկած, մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին պաշտպանելու սրբազան առաքելությունը ստանձնել որոշում է, որը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզանից յուրաքանչյուրն այդպիսի որոշում կայացրել է ինքը, փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Մովսես Մանուկյանը նույնպես կատարել էին իրենց որոշումը։ Օդաչուի յուրաքանչյուր թռիչք սխրանք է, հերոսական ակտ, որը մարդուց պահանջում է կամքի և ուժի գերագույն լարում։ Դեկտեմբերի 4-ին նրանք կատարեցին իրենց վերջին թռիչքը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ. Արցախի նախագահ
- Արմեն Սարգսյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
- Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
- Օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը. Բաբլոյան
- Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
- Սոնա Տռուզյան. Քննություն է տարվում՝ պարզելու ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
- Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին