Իսպանիայում Շակիրային կասկածում են հարկեր չվճարելու մեջ
Իսպանիայի հարկային ծառայությունը կասկածում է կոլումբիական ծագմամբ երգչուհի Շակիրային 14,5 միլիոն եվրոյի հարկեր չվճարելու մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է El Pais-ը։
Սկզբնազբյուրի տվյալների համաձայն, մոտակա ժամանակներում Իսպանիայի դատախազությունը երգչուհու դեմ հայց կներկայացնի։ Իսպանիայի հարկային մարմինները կարծում են, որ Շակիրան չի վճարել եկամտահարկ և գույքահարկ:
Իսպանական օրենսդրության համաձայն, թագավորության տարածքում ապրելով ավելի քան վեց ամիս՝ մեխանիկորեն դառնում են հարկատու։ Իսպանական իշխանությունների վակածով, Շակիրան թագավարության տարածքում բնակվում է 2011 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը