Կլինի՞ խորհրդարանում ընդդիմություն, թե՞ ոչ, կտեսնենք հաջորդ տարիներին․ԵԱՀԿ առաքելության համակարգող
«Դիտորդների խնդիրը չէ գնահատել, թե ինչպես է խորհրդարանը կազմավորվելու։ Սա ժողովրդի կամքն էր ու մենք չենք դատում այն։ Իսկ թե կա՞ ընդդիմություն խոհրդարանում, թե՞ ոչ, մենք կտեսնենք հաջորդ 4 տարիների ընթացքում»,-այսօր այս մասին ասաց ՀՀ ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Պետեր Օսուսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ խորհրդարանում ընդդիմություն չկա։
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին ցածր մասնակցությանը, ապա քաղաքացիների ազատությունն է՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։
«Այն մարդիկ, ովքեր մնում են տանը ու չեն գնում քվեարկելու, ուղղակի ստանում են այն, ինչ մյուսները կընտրեն։ Եվ նրանք 1461 օր դրանով ապրելու են։ Հաջորդ ընտրություններում նրանք կարող է գնան ընտրության, եթե բավարարված չլինեն»,-ասաց Օսուսկին։
ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերն էլ նշեց, որ այսպիսի հսկայական մեծամասնությամբ հաղթելը ամբողջ պատասխանատվությունը դնում է նոր մեծամասնության վրա։
«Իհարկե, սա առաջին քայլն է, եթե բարեփոխումները, հատկապես դատական համակարգում, չհետևեն, ապա սա խնդիր կլինի»,-ասաց Պաչիերը՝ հավելելով, որ չեն կարող դատել մարդկանց ընտրությունը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդատական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համատեղ ասուլիսով ներկայացրեց ընտրությունների նախնական եզրակացությունները։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ․ «Այս և նախորդ ընտրությունները նման էին գիշեր-ցերեկի»
- Դիտորդներ. ՀՀ-ում ընտրությունների նկատմամբ լայն վստահությունը պետք է պահպանել բարեփոխումներով
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան