ՕԵԿ-ը խորհրդարան անցած ուժերին մաղթել է արդյունավետ գործունեություն ի նպաստ ՀՀ-ի
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
«Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից ընկերներին: Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը: 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր երկրի անվտանգության, քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար: 250-ից ավելի օրենքները, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրերը և նախաձեռնությունները ասվածի վառ օրինակն են և նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը: Աստված պահապան բոլորին»,- նշված է ՕԵԿ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. ՀԱԿ
- Ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք»
- Ընտրութունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ. «Սասնա Ծռեր»
- ՀՀԿ. Ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք
- ՀՅԴ. Սա պարտություն է
- Սարսափելի հակաքարոզչութուն է տեղի ունեցել մեր դեմ. Էդմոն Մարուքյան
- Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ