Այս ընտրությունները ՀՀ ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար
Միացյալ Թագավորությունը ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։ Այս մասին հայտնում են Հայաստանում Միացյալ Թագավորության լրատվական ծառայությունից։
Ըստ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ՄԹ կառավարությունն ուրախ է, որ որպես միջազգային կոնսորցիումի անդամ սատարել է այս ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ ֆինանսապես աջակցելով «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրին։
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․
«Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին։
ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»։
Հարակից հրապարակումներ`
- Կլինի՞ խորհրդարանում ընդդիմություն, թե՞ ոչ, կտեսնենք հաջորդ տարիներին․ԵԱՀԿ առաքելության համակարգող
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ ընդունել են փաստաթուղթ
- ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Ընտրողների համար արված է առավելագույնը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան