Թրամփը սպառնացել է կանգնեցնել կառավարության աշխատանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկանգնեցնի կառավարության աշխատանքը, եթե իրեն չհաջողվի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար 5 միլիարդ դոլար ստանալ։ Այս մասին նա ասել է սենատում դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումմերի և ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նա շեշտել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե իրեն չհաջողվի այս կամ այն կերպ իրագործել իր պլանները։
«Ես հպարտ եմ, որ հանուն սահմանային անվտանգության՝ կարող եմ կանգնեցնել կառավարության աշխատանքը»,- հայտարրաել է Թրամփը։
Չակ Շումմերն իր հերթին ասել է, որ համաձայն չէ այդ պահանջի հետ։