«Օսկարը» սկանդալի պատճառով հնարավոր է մնա առանց հաղորդավարի
Ամերիկյան կինոակադեմին սկսել է մտածել «Օսկար» մրցանակաբաշխությունն առանց հաղորդավարի անցկացնելու մասին այն բանց հետո, երբ ամերիկացի դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարկել այն։ Գազետա.ռու հաղորդմամբ, այս մասին գրել է Variaty-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվել է, որ որպես հաղորդավար կարող էին ընտրել թոք-շոուի վարողներ Ջիմի Քիմմելը, Ջոն Ստյուարտը կամ Դեվիդ Լետերմանը, բայց ակադեմիայում ցանկանում են տեսնել այնպիսի հաղորդավարի, որը «սուր» հայտարարություններ արած չէր լինի։ Միևնույն ժամանակ այս հարցում չափազանց զգույշությունը կարող է հանգեցնել ցածր վարկանիշի: Մեկ այլ տվյալներով, հնարավոր է ընդհանրապես հրաժարվեն մրցանակաբաշխության մոդերատորից՝ փոխարինելով նրան առավել հայտնի մարդկանց խմբով։
Ամերիկացի դերասան Քևին Հարթը հրաժարվել էր վարել «Օսկար-2019» մրցանակաբաշխությունը ութ տարի առաջ նրա կողմից արված գրառուման պատճառով բարձրացված սկանդալի պատճառով։ Մասնավորապես, նա բացասական արտահայտություններ էր արել սեռական փոքրամասնությունների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին