Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է
Ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների
համար: