Նախագահը Սյունիքում դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Մեխակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հրաչյա Մեխակյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան