Թերեզա Մեյ․ Իմ հեռացումը կնշանակի Բրեքսիթի հետաձգում կամ վտանգում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը րոպեներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված այսօր երեկոյան իրեն պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռացնելու անվստահության քվեարկության վերաբերյալ։
Մեյը նշեց, որ իր հեռացումը կնշանակի Բրեքսիթի հետաձգում կամ վտանգում։ Մեյը հայտարարեց, որ պայքարելու է այդ քվեարկության դեմ այն ամենով, ինչ ունի։
Հիշեցնենք, որ անվստահության քվեարկությունը նախատեսված է այսօր տեղի ժամանակով երեկոյան 6-ին։ Այն լինելու է փակ գաղտնի քվեարկությամբ։ Մեյին անհրաժեշտ է, որ մեծամասնությունը կողմ արտահայտվի իր թեկնածությանը, որից հետո արդեն 1 տարի Մեյին չեն կարողանա անվստահություն հայտնել։
Քանի որ պահպանողական կուսակցությունը ամենամեծն է Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում, ապա նա, ով կլինի կուսակցության ղեկավարը, կլինի վարչապետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան