Ճապոնիայում անցնող տարվա խորհրդանիշ են ընտրել
Ճապոնիայում 2018 թվականի խորհրդանիշ են ընտրոլ «աղետի» հիերոգլիֆը։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ հիերոգլիֆը հարցումների ժամանակ ձայների ամենամեծ թիվն է հավաքել, որն անցկացրել Ճապոնիայի հիերոգլիֆիկ գրագիտության ստուգումների ասոցիացիան։
Նշվում է, որ այսպիսի ընտրությունը կապված է Հոկկայդո կղզում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի և ջրհեղեղի պատճառով։ Հիերոգլիֆիկ խորհրդանիշը Ճապոնիայում ընտրում են 1995 թվականից սկսած, այն կապված է երկրում տեղի ունեցած գլխավոր իրադարձության հետ։
Աղետի հիերոգլիֆը հանդիսավոր կերպով գրվել է Կիյոմիձու տաճարում, 1.5-1.3 մ չափով թղթի վրա: Այն գրելու համար օգտագործվել է սպիտակ ձիու պոչի վրձին
Նշվում է, որ 2017 թվականին տարվա խորհրդանիշ է դարձել «հյուսիս» իմաստով հիերոգլիֆը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ