Փաստաբանները կրկին միջնորդություն կներկայացնեն Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ
Անցած գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը։ Փաստաբաններն առաջարկում էին Ղազարյանին ազատ արձակել 5 մլն դրամ գրավի դիմաց։
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, այսօր ժամը 16-ին դատարանը քննելու է կալանքի երկարացման միջնորդությունը։
«Պատրաստվում ենք այդ միջնորդության քննարկմանը, որի ժամանակ էլի գրավի կիրառման վերաբերյալ ենք միջնորդությամբ հանդես գալու, մինչև դատական նիստը հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաչագան Ղազարյանը և նրա կինը կասկածվում են փողերի լվացման մեջ. ՀՔԾ
- Մեզ համար այդ իրավիճակը մի փոքր անհասկանալի էր. Վաչագան Ղազարյանի պաշտպան
- Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
- Մեղադրանք է առաջադրվել Վաչագան Ղազարյանի կնոջը
- Փաստաբան. Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է
- Վաչագան Ղազարյանը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել
- Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ