Լուկաշենկոն պահանջել է բյուջեն ազատել ավելորդ ծախսերից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի բյուջե հաջորդ տարի պետք է ներառել միայն անհրաժեշտ ծախսերը՝ բացառելով ավելորդները։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
«Հաջորդ տարի մենք ավելորդ ոչ մի ծախս չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պետք է հաշվել յուրաքանչյուր կոպեկը։
Լուկաշենկոն խնայողություններ պահանջել է նաև չինովնիկներից՝ կոչ անելով քիչ միջոցառումների գնալ։
Պետության ղեկավարի խոսքով, անգամ ամենաանբարենպաստ վիճակում երկրի տնտեսությունը չի փլուզվի։ Հաջորդ տարի երկիրը կարող է զրկվել 400-500 միլիոն դոլարից, սակայն դա աղետի, նրա խոսքով, չի հանգեցնի։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր