Տարվա բառը՝ ըստ Ուեբստերի բառարանի
Ամերիկյան Merriam-Webster բառարանը (Ուեբստերի բառարան) ընտրել է այս տարվա բառը՝ «արդարություն» (justice)։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրատարակչության կայքում նշվում է, որ անցնող տարվա ընթացքում օգտատերերն այդ բառը 74 տոկոսով ավելի շատ են որոնել, քան նախկինում։
Բառարանի հեղինակները նշում են, որ justice բառը, որը կարելի է թարգմանել նաև «արդարադատություն», հաճախ հիշատակվում է ԶԼՄ-ներում կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում իբր ռուսական «միջամտության» հետաքննության գործով։
Ամենահայտնի բառերի թվում է նաև ազգայնականություն, հակառակորդ, անօգուտ և այլն։
2017-ին Merriam-Webster տարվա բառ էր անվանել «ֆեմինիզմը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Collinse բառարանի հրատարակիչներն այս տարվա բառն է «single-use» (մեկանգամյա օգտագործման)։ Այդ բառը նկարագրում է այն առարկաները, որոնք ավելի հաճախ պլաստմասից են պատրաստված, մեկ օգտագործումից հետո նետում են։ Նշվում է, որ օվկիանոսներում պլաստիկե աղբը՝ բաժակ, փաթեթ, շշեր, հանգեցրել է պլաստմասե առարկաների օգտագործման կրճատման գլոբալ արշավի։