Սպիտակ տունը սկսել է կառավարության գործունեության դադարեցման նախապատրաստական աշխատանքները. Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է նախապատրաստվել կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցմանը: Այս մասին հաղորդում է rbc.ua-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Նշվում է, որ կառավարության աշխատանքն արդեն կարող է դադարել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, եթե նախագահ Դոնալդ Թրամփը և Հանրապետական կուսակցությունը չկարողանան պայմանավորվել Դեմոկրատական կուսակցության հետ, որը դեմ է Մեքսիկայի հետ սահմանին հինգ միլիարդ դոլար հատկացնելուն: Հենց այդ տարաձայնությունների պատճառով է, որ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվել, որը սկսվել է դեռևս հոկտեմբերի 1-ից:
Սպիտակ տան ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ իրենք նախատեսում են անել ամեն ինչ, որպեսզի սահմանի պատը կառուցվի:
Միևնույն ժամանակ դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերը հայտարարել է, որ Թրամփը «որևէ պատ չի ստանա»: Դեմոկրատները առաջարկում են ոչ ավելի, քան 1,3 մլրդ դոլար պատի կառուցման համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան