Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ
Թուրքիայում շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Հրապարակվել են վիճակագրական տվյալներ, թե 2016թ-ից մինչ օրս քանի դատական գործ է եղել և դրանց շրջանակներում քանի մարդ է դատապարտվել ցմահ ազատարզրկման։
Հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, իսկ 46-ը՝ Ստամբուլում։
Ընդհանուր առմամբ՝ ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ, որից 1934-ը՝ ցմահ ազատազրկման։ Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:
Գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում, մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 15,153 զինվորական։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2196 վիրավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին