Պորոշենկոն խոստովանել է՝ կյանքի մեծ մասը չի խոսել ուկրաիներեն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 31 տարեկան չի խոսել ուկրաիներեն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա այդ մասին պատմել է Դնեպրում ուսանողների և ստեղծագործողների հետ հանդիպմանը։
Հանդիպման ժամանակ նա խոսել է ուկրաիներեն և հայտարարել է, որ վառ օրինակ է, թե ինչպես ռուսախոս մարդը կարող է անցնել ուկրաիներենի։
«Ուզում եմ ասել, որ որևէ մեկը որևէ պատրանք չի ունեցել. մինչև 1997 թվականը ես չեմ խոսել ուկրաիներեն։ Ես ծնվել եմ Օդեսայի մարզում, սովորել եմ ամբողջ ժամանակ ռուսերեն»,- հայտարարել Պորոշենկոն։
Նա նաև ասել է, որ հինգ լեզու գիտի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան