Կողոպտել են Քվենթին Տարանտինոյի տունը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի Լոս-Անջելեսի տունը դեկտեմբերի 16-ի գիշերը ցանկացել են կողոպտել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Կողոպտիչները տուն են մտել լուսամուտից։ Այդ ժամանակ Տարանտինոն տանն է եղել, աղմուկ լսելով՝ գտել է նրանց ու դիմադրություն ցույց տվել, որի հետո էլ նրանք փախել են տնից։
Այնուամենայնիվ, կողոպտիչներին հաջողվել է իրենց հետ տանել արժեքավոր իրեր և գույք։
Հարակից հրապարակումներ`
- Քվենտին Տարանտինոն ամուսնացել է իսայելցի մոդելի հետ
- Ումա Թուրմանը ցանկանում է կրկին աշխատել Տարանտինոյի հետ
- Տարանտինոն Վայնշտեյնի ընկերությանը մեղադրել է իրեն 4 մլն դոլար չվճարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան