Արտախորհրդարանական ուժերը մտադրություն ունեն միավորվելու մեկ-երկու հիմնարար հարցերի շուրջ. Արամ Սարգսյան
«Արտախորհրդարանական ուժերը մտադրություն ունեն միավորվելու մեկ-երկու հիմնարար հարցերի շուրջ՝ բացարձակ կեղծիքներով ընդունված Սահմանադրության վերանայում և պետական անվտանգության խնդիրներ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ասուլիսին ներկա Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն իր հերթին անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վերջին օրերին արած հայտնի հայտարարություններին։ «Հետհեղափոխական Հայաստանն այդ հետխորհրդային խմբում տեղ չունի։ Նրանք կամ պետք է հեռացնեն Հայաստանին, կամ հեղափոխական ուժերին»,- ասաց բանախոսը։
Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ կա նաև երրորդ ճանապարհ՝ Լուկաշենկոն և մյուսները փորձելու են Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց նման։
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնահարցին, ապա նրա խոսքով, նախկին իշխանությունները սևեռվել էին Մադրիդյան փաստաթղթի վրա։
«Սակայն մենք բազմիցս ասել ենք, որ տարածքներ հանձնելու հարց չկա։ Այնինչ այսօր այնպիսի վտանգավոր հայտարարություններ են արվում, որ բանակն արդիականացվելու համար 2.5 միլիարդ դոլարի կարիք ունի։ Այսպիսով հակառակորdին ուղիղ կերպով ցույց են տալիս զինված ուժերի վիճակը»,- նշեց նա՝ հավելելով, որ միջազգային հանրությունն իր հերթին ուզում է հասկանալ՝ ինչպես է Հայաստանը փորձում դիմագրավել այս խնդիրներին։
Անդրադառնալով ԲՀԿ-ԼՀԿ բանավեճին՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավարն ընդգծեց՝ խորհրդարանում շատ ավելի փորձառու ուժեր էին անհրաժեշտ, այն դեպքում, երբ մի շարք փորձառու կուսակցություններ ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին։ Սա, ըստ նրա, պետք է մտահոգի հանրությանը։
Բանախոսներն անդրադարձան նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությանը։ Դեմկուսի նախագահը, մասնավորապես, նշեց, որ որքան դրանց գործունեությունը բաց լինի, այնքան ավելի լավ։
Ազատ Արշակյանն իր հերթին ասաց, որ եթե այլ երկրի արտգործնախարարն պարտադրողական հայտարարություն է անում, ըստ որի Հայաստանում չպետք է օտարերկրյա զինվորականներ լինեն, դա արդեն նվաստացուցիչ է, Հայաստանն այստեղ կարծես նմանվում է ՌԴ կալվածքին։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել
- Լավրով. Հայաստանում գործող լաբորատորիաներում օտարերկրյա ուժեր չլինելու մասին փաստաթուղթ է նախապատրաստվում
- Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին 5 շրջան վերադարձնել. Ալեքսանդր Լուկաշենկո
- Լուկաշենկո. Հայաստանը հրաժարվել է «Պոլոնեզ» համակարգերից
- Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից և հակառակը
- Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան