Ինչպես պաշտպանել երիկամները տոներին
Տոնական օրերին առավել նախընտրելի է սպիտակ չոր գինին, քանի որ այն քիչ վնաս է հասցնում օրգանիզմին։ Այս մասին ասել է ՌԴ առողջապահության մասնագետ Եվգենի Բրյունը։
«Ավելի լավ է խմել սպիտալ չոր գինի, այն թեթև է երիկամների համար։ Գլխավորը՝ չխմել թունդ խմիչքներ»,-ասել է մասնագետը։
Բրյունը նշել է, որ ամենավնասակարը քաղցր ալկոհոլն է, քանի որ մեծացնում է երիկամների վրա ծանրաբեռնվածությունը։
«Ալկոհոլն ու շաքարը գտնվում են միմյանց հետ մրցակցային հարաբերություններում։ Այդ իսկ պատճառով էլ ալկոհոլը կմարսվի ավելի վատ»,-բացատրել է մասնագետը։
Նաև նշվում է, որ գիշերային ժամին ընդհանրապես խորհուրդ չի տրվում խմել, քանի որ երիկամներն այդ ժամանակ դժվարությամբ է մշակում սպիրտն ու առաջացնում է թունավորվածություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան