Համացանցում հայտնվել է 2020թ. նախագահական քարոզարշավին Թրամփի առաջին հոլովակը
Լրագրող Յաշար Ալին իր թվիթերյան էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակը, որը պարունակում է տնտեսության մեջ գրանցած հաջողությունների համար Թրամփին շնորհակալություն հայտնելու կոչ, գրում է Գազետա.ռու-ն:
Այդ հոլովակը նախատեսված է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների համար:
Յաշար Ալիի խոսքով՝ հոկովակը ցուցադրել են CNN հեռուստաալիքով:
Նա նշել է՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով, որը նախատեսված է նախագահին երախտագիտություն հայտնելու համար, խոսափողի մյուս կողմում միանում է 2020թ.-ի նախագահական ընտրություններին Թրամփի քարոզարշավի դրամահավաքի կոչը:
Ալիի խոսքով՝ նախագահական քարոզարշավի համար սա «անսովոր» երևույթ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան