Հայաստանն այն 3 երկրների մեջ է, ուր 2018թ.-ին վերադարձել է ժողովրդավարությունը. Washington Post
2018թ.-ը գրեթե բոլոր չափումներով աղետալի է եղել ժողովրդավարության համար, այս մասին գրում է Washington Post-ը։ Ավտորիտար առաջնորդները վճռական քայլեր են կատարել՝ իրենց իշխանության ուժեղացման համար՝ վերացնելով ժողովրդավարության գործունեության համար անհրաժեշտ միջոցները, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, ազատ մամուլը, անտեսելով կամ բռնությամբ ճնշելով զանգվածային ցույցերն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունգարիան, Նիկարագուան, Ֆիլիպիններն ու այլուր։
Այնուամենայնիվ, աշխարհում կան վայրեր, որտեղ անսպասելիորեն ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարը հսկայական քայլեր է կատարել։
«Հիշեցում, որ ակտիվության, առաջնորդության ու հանգամանքների ճիշտ խառնուրդը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը»,-գրում է Washington post-ը՝ նշելով 3 երկրներ, որտեղ 2018թ.-ին ժողովրդավարությունը հաղթանակեց։ Եռյակում են Հայաստանը, Պերուն ու Եթովպիան։
Ներկայացվում է Հայաստանում 2018թ.-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, որի արդյունքում 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած ու վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու իշխանության եկավ նախկին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ մոտ 1 շաբաթ առաջ հայերն ընտրեցին նոր խորհրդարան՝ Փաշինյանի դաշինքին տալով 70 տոկոս քվե։
«Հուսադրող վստահության քվեով՝ Փաշինյանն այժմ սկսել է համապարփակ հակակոռուպցիոն արշավ՝ ուղղված կառավարման համակարգի մաքրմանը։ Այս երկրներն ու նրանց ղեկավարները դեռևս վտանգավոր խոչընդոտների առաջ են՝ դեպի կայուն ազատական ժողովրդավարության ճանապարհին։ Նրանց փորձերը դեռ կարող են ձախողվել, սակայն փաստը, որ նրանք կարողացել են իմաստալից ժողովրդավարական քայլեր կատարել կտրուկ տարաձայնությունների դեմ, պետք է խրախուսի նրանց, ովքեր պայքարում են կոռուպցիայի ու ավտորիտարիզմի դեմ այլ վայրերում»,-գրում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր