Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ի երեկոյան իրեն հատուկ ձևով՝ թվիթերով, հայտարարեց, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հեռանում է իր պաշտոնից։ Մետիսի պաշտոնանկության մասին լուրերը վաղուց էին շրջանառվում։ Հայտնի էր նաև Թրամփի ու Մատիսի միջև մի շարք առանցքային հարցերում տարաձայնությունների մասին։ Այս մասին գրում է RIA-ն։
Ջեյմս Մետիսը Թրամփին ուղղված նամակում բացատրել է, որ հրաժարական է տալիս, որպեսզի նա կարողանա գտնել հայացքներով ավելի մոտ պաշտպանության նախարար։
Այս հայտարարությունն արվել է մեկ օր անց, երբ Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին։ Ինչպես գրել է New York Times-ը, Մետիսը բազմիցս փորձել է Թրամփին հակառակում համոզել նախագահին։
Նշվում է, որ Մետիսը նաև համաձայն չի եղել Մեքսիկայի սահմանին պատի կառւցման հետ։ Այս հարցն այժմ գլխավոր թեման է կառավարության ֆինանսավորման քննարկումներում։
Ամերիկյան վերլուծաբանները կարծում են, որ Մետիսի հրաժարականն անխուսափելի էր տարաձայնությունների պատճառով, սակայն Թրամփին շատ դժվար կլինի գտնել այդպիսի որոկավորված ու փորձառու պաշտպանության նախարար։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը