Քաղաքական 17:54 25/12/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ․ Վ. Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել Factor.am տեղեկատվական կենտրոնին, որտեղ անդրադարձել է առկա ներքաղաքական իրավիճակին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Հարց. Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ նկատի առնելով նաև արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի պատկերը։

Պատասխան. Մենք ունենք մի Ազգային ժողով, որտեղ բավականին շատ երիտասարդներ կան, կան մարդիկ, որոնք քաղաքական փորձ չունեն, և ձևավորվելու է կառավարություն։ Ներկա պայմաններում կառավարության աշխատանքը պետք է շատ ավելի մեծ նշանակություն ունենա, քան ԱԺ աշխատանքը։ Կարծում եմ, գոնե վեց ամիս պետք է անցնի, որ կարողանանք գնահատել կառավարության աշխատանքը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ին, համոզված եմ, որ նոր կազմի գոնե մի մասը ապագայում դառնալու է լավ քաղաքական գործիչ, բայց հիմա չի կարելի նրանց մասին որևէ բան ասել։ Պարզապես ցավն այն է, որ ԱԺ-ում կան կռիվներ, բայց չկա գաղափարների, սկզբունքների, ծրագրերի պայքար, չկան ընդդիմադիր լուրջ ուժեր, ինչը թուլացնում է ԱԺ աշխատանքները։

Հարց. Դուք ասում եք, թե կառավարության աշխատանքը գնահատելու համար գոնե վեց ամիս պետք է անցնի: Գործող կառավարությունն արդեն յոթ ամիս աշխատել է, ինչպե՞ս եք գնահատում այդ փուլում կատարված աշխատանքը։

Պատասխան. Որքան ես հասկանում եմ, հիմա ամբողջությամբ նոր կառավարություն է ձևավորվելու, պարզապես այսպիսի դեպքերում գնահատական տալու համար ավելի երկար ժամանակ է պետք։

Հարց. Կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխության արդյունքում «Ղարաբաղ» կոմիտեի սերունդն ամբողջությամբ հեռացավ իշխանությունից, և ամբողջությամբ նոր սերունդ եկավ:

Պատասխան. «Ղարաբաղ» կոմիտեի գործիչներից ոմանք մահացել են, ոմանք սպանվել, ոմանք էլ ծերացել են։ Սերնդափոխությունը տեղի է ունենում, բայց ես անցած 20-25 տարիների ընթացքում որևէ գաղափար չեմ լսել, ինչը հռչակված չի եղել «Ղարաբաղ կոմիտեի» կողմից։ Ինչ է, «Ղարաբաղ» կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցը չէ՞ր բարձրացնում։ Այսինքն՝ Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, բայց բոլոր արմատական փոփոխությունները տեղի են ունեցել առաջին մի քանի տարիների ընթացքում՝ շարժման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այս փոփոխությունը նոր երևույթ է, սա նրա շարունակությունն է տարբեր ելևէջներով։ Ես նոր գաղափար չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, ասեք՝ քննարկենք։

Հարց.  Բայց շարժման անդամները, որոնք ընդհուպ մինչև նախագահ դարձան, չիրականացրին այդ գաղափարների մեծ մասը։

Պատասխան. Դուք էլի անձերից եք խոսում։ Ես նոր իրավիճակ չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ այն ինչ հռչակվել էր, դրա շարունակությունն է։ Բայց այդ շարունակության ժամանակ կային մարդիկ, որոնք իշխանություն ունեցան, որոշ դեպքերում դավաճանեցին, որոշ դեպքերում չկարողացան իրականացնել այն գաղափարները, որոնց շրջանակներում իշխանության էին եկել։ Ես չեմ բացառում, որ դա կրկնվի` այս նոր մարդիկ, որոնք վերցրել են դրոշը և գնում են առաջ, ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե նրանցից ով արժանի կլինի հռչակած գաղափարներին, ով կշեղվի դրանցից։

Հարց.  Դուք ասացիք, թե ԱԺ-ում գաղափարական պայքար, լուրջ ընդդիմություն չկա, համեմատաբար ուժեղ ընդդիմությունը խորհրդարանից դո՞ւրս մնաց։

Պատասխան. Ցավոք սրտի 1995-1996թթ. ընտրությունների կեղծիքները բերեցին նրան, որ քաղաքական դաշտում կուսակցությունները սկսեցին կամաց-կամաց նվազել: Կուսակցությունները ընտրություններով պիտի կարողանան իրենց ձայնը հանել այս կամ այն ծրագրի շուրջ, ունենալ իշխանություն կամ իշխանության մի մասը, որ կարողանան դրանք իրականացնել: Բայց վերջին տարիներին քաղաքական դաշտում մնացել էին միայն հասարակական կազմակերպությունները, որոնք բավականին պաշտպանված էին, ֆինանսավորվում էին տարբեր ֆոնդերից: Ես կարծում եմ, որ իրական քաղաքական ընդդիմությունը դեռ նոր պետք է ծնվի ու աճի:

Հարց.  Նո՞ր ուժերից, թե՞ հին ուժերի միավորումց, վերակազմավորումից:

Պատասխան. Միավորումներն ընդհանրապես մեծ բան չեն տալիս: Միգուցե հին ուժերի վերակազմավորումից կամ նոր ուժերի ստեղծմամբ, բայց առջևում դա է սպասվում: Նախկինում քաղաքական դաշտի բացասականը ո՞րն էր: Որ լուրջ ընդդիմություն չկար: Այո, քննադատող, թույն թափող, գոռգոռացող մարդկանց խմբեր կային, բայց լուրջ ընդդիմություն չկար: Դա էլ բերեց նրան, ինչը ունեցանք: Ֆրանսիայում ինչ էլ լինի, իշխանության դրոշը մարդկանց խմբերին չի անցնի, միշտ կանցնի արդեն գոյություն ունեցող հզոր, գաղափարական որևէ կուսակցության` դրանք սոցիալիստներն են, լիբերալները և ազգայինները: Հայաստանում չկար այդ քաղաքական դաշտը:

Հարց. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ի՞նչ իրավիճակ է, այս ուղղությամբ ինչ փոփոխություններ են եղել հեղափոխությունից հետո։ Հնչում են տեսակետներ, որ առաջիկայում Արցախի հարցով արտաքին ճնշումը մեծանալու է։

Պատասխան. Ճնշումը միշտ էլ ուժեղ է եղել: Ներքաղաքական իրավիճակի փոփոխությունը արտաքին որոշ ուժերի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ մի քիչ էլ եթե ճնշենք, հարցի լուծումը կստացվի: Բայց դիմադրության ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի պետություն ունենք մենք: Հայաստանն ու Արցախը միասին ինչպես են հակադրվում այդ ճնշումներին, ինչ տնտեսություն, ինչ քաղաքական դաշտ ունեն, մարդիկ ինչքան են վստահում իրենց պետությանը, ապագային, ինչ զենք-զինամթերք ունենք:

Հարց. Ինչի՞ արդյունք է ՀԱՊԿ-ում Հայաստանի համար ստեղծված իրավիճակը, ՀՀ-ի նկատմամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններն ու քայլերը:

Պատասխան. Կարծում եմ, մենք չպետք է բերեինք այն վիճակին, որ Լուկաշենկոն իրեն իրավունք վերապահեր այդպիսի բաներ ասելու: Բայց միշտ հիշեք` ի վերջո կարևորը ոչ թե դրսի կարծիքն է, այլև այն, թե մենք ինչպիսի պետություն ենք:

Հարց. Դուք մտահոգություն էիք հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ինչո՞ւ է դա Ձեզ մտահոգում:

Պատասխան. Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե «Մարտի 1-ի» հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել: «Մարտի 1»-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}