Քաղաքական 15:25 27/12/2018 Հայաստան

Էլիբեգովա. Հայկական կողմը պետք է պատրաստ լինի սադրանքների ոչ միայն առաջնագծում, այլև քարոզչական դաշտում

«Մամեդյարովի հայտարարությունը նոր բան չէ, այդ թեզն առաջ են տանում վաղուց։ Այստեղ կարևորն այն է, թե ինչ ֆոնի վրա են այդ թեզը վերադարձնում շրջանառություն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանն ու դրան հետևած հայկական կողմի արձագանքներին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր՝ Բաքուն պատրաստ է Արցախին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել և ապահովել արցախահայության անվտանգությունը:

Էլիբեգովան այս առումով ընդգծում է, հայտարարությունը հետևեց Միլանի հանդիպմանը, իսկ այս օրերին Ադրբեջանի նախագահն ու արտաքին գործերի նախարարն անընդհատ կրկնում են՝ 2019-ին բանակցային պրոցեսում ակնկալում են լուրջ հաջողություններ։

«Այս համատեքստում բավականին հետաքրքիր է, խաղի մեջ փորձում են ներքաշել այսպես կոչված Արցախի ադրբեջանական համայնքը։ Փոխեցին ղեկավարին, երիտասարդ դիվանագետ է հիմա համայնքի ղեկավարը, պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս, բավականին ակտիվացել են։ Ընտրել են ներկայանալի անձի, որպեսզի միջազգային հանրությանը լսելի դարձնեն իրենց համայնքի ձայնը։ Ըստ էության, Մամեդյարոցն ասում է, ուրիշ ազգային փոքրամասնությունների հետ լավ ենք վերաբերվում, ձեզ հետ էլ նույն կերպ կվերաբերվենք»,-նշում է ադրբեջանագետը։

Նա ընդգծում է, որ այդ թեզը կեղծ է, քանի որ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները լուրջ խնդիրներ ունեն՝ կրթական, ասիմիլացիայի, ազգային ինքնության, նաև կենցաղային տարբեր հարցերի վերաբերյալ։

«Այդ մոդելը առաջարկել, երբ հայկական կողմը գիտի  տիրող տրամադրությունները, անհեռատեսական եմ համարում»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Հարցին՝ միգուցե հայտարարությունը տրամադրություններ ստուգելու նպատա՞կ ուներ, ադրբեջանագետը չբացառեց. «Հնարավոր է, քանի որ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի հայտարարությունները բավականինին զգայուն արձագանքներ ունեցան հայաստանյան հասարակության մեջ, որովհետև կար տեղեկատվության պակաս, թե ի՞նչ ուղղությամբ են գնում բանակցությունները, ի՞նչ ակնկալիքներ կան,  երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան խոսում է կրեատիվ լուծումների մասին, ի՞նչ ի նկատի ունի։ Քանի որ այս բոլոր հարցերի պատասխանները հայ հասարակությունը չի ստանում լիարժեք, դա առաջացնում է տարատեսակ մեկնաբանություններ»։

Հիշեցնենք, որ Մամեդյարովին արձագանքել էր  առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մասնավորապես նշելով. «Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին՝ բանակցելով նաև Արցախի հետ․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը»։

Էլիբեգովան այս առումով հիշեցնում է, որ  Արցախի ժողովուրդը, ՀՀ և ԼՂՀ բնակչությունը վաղուց կայացրել են իրենց որոշումը։

«Այստեղ նորից իրենց հարցնելու, Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնելու կարիք չկա, երկրորդ, այն ունի իր ռիսկերը, օրինակ Ադրբեջանը կարող է իր առաջարկություններով գնալ սադրանքների, որոնք կարող են գործընթացը փակուղային դարձնել»,-նշեց նա։

Արցախի ՊԲ-ն երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի. «Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ»։

Էլիբեգովան նշում է՝ ադրբեջանական կողմը, ըստ երևույթի, ձեռք բերված պայմանավորվածության վերջնաժամկետ  էր համարում Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Բաքուն որևէ պարտավորվածություն հայկական կողմի առաջ չի զգում և գնալով սրում է իրավիճակը սահմանին ու առաջնագծում։ ՊԲ-ի հաղորդագրություններից մենք հստակ ֆիքսում ենք, որ իրավիճակն առաջնագծում  գնում է դեպի լարում։ Հայկական կողմը, Արցախի ՊԲ-ն ամեն դեպքում հետևում են, ֆիքսում են, դեռ չեն արձագանքում, բայց պատրաստ են դա անել ցանկացած պահի։ Այստեղ ի՞նչն է հետաքրքիր։ Ադրբեջանական կողմն այդ սրումը փորձում է քողարկել նաև քարոզչական դաշտում հարձակողական գործողություններով»,-ասում է նա։

Փորձագետի խոսքով, այսօր ադրբեջանական  լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, իբր Աղդամի ուղղությամբ հայկական կողմը մի կնոջ է վիրավորել։

«Սակայն դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ, 15 կմ հեռավորության վրա է տեղի ունեցել դեպքը, հետևաբար ոչ միայն առաջնագծում, այլև քարոզչական դաշտում ևս պետք է պատրաստ լինել սադրանքների»,-նկատում է նա։

Հարցին, թե որքանով է այսօրվա կառավարությունը պատրաստ արձագանքելու քարոզչական դաշտի սադրանքներին, փորձագետը պատասխանում է՝ մինչ այս պահը արձագանք չի տեսել, վստահ պատասխանել չի կարող մոտեցումների, ռազմավարության մասին.
«Միգուցե կա նոր մոտեցում, ըստ որի ընդհանրապես չպետք է պատասխանել ադրբեջանական կողմի որևէ քարոզչական սադրանքի, բայց քանի որ ընդհանուր պատկերը ես չեմ տեսնում, չունեմ այդ հարցի պատասխանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}