Իրավունք 17:00 28/12/2018 Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Շատ կարևոր է, թե որքանով են մեր իրավաբանական համայնքի համար իրավական արժեքները դոմինանտ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ Panorama.am-ն ամփոփել է անցնող տարվա իրավական անցուդարձը, անդրադարձել մտահոգություններին ու ակնկալիքներին։

Հարց-Պարոն Մելիքյան, 2018-ը  ծանր տարի էր իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, նաև փաստաբանների համար։ Կարողացա՞ն պատվով դուրս գալ իրավիճակից։
Պատասխան -2018-ի հատկապես երկրորդ կեսի զարգացումները խոսում են այն մասին, որ այնուհանդերձ մեր իրավաբանական համայնքը իր բոլոր կոմպոնենտներով զարգացման կարևոր փուլ է անցել և ունի որոշակի իմունիտենտ։ Իհարկե, պատվո՞վ դուրս եկավ, թե՞ ոչ, մի քիչ վաղաժամ է դրա մասին խոսել, որովհետև իմ պատկերացմամբ մենք ունենք ինչպես դրական, այնպես էլ՝ ոչ դրական օրինակներ, բայց մի բան փաստ է՝ մենք այլևս ունենք իրավաբանական համայնք, որն ունակ է լինել պետականության ողնաշարը, կրել պետականության հիմնական արժեքները։ Իսկ նման անկայուն իրավիճակներում դա շատ կարևոր է։ Սա ոչ թե 1-2 տարվա աշխատանքի արդյունք է, այլ հարյուրավոր, հազարավոր մարդկանց եկար տարիների, ինչպես նաև նոր սերնդի ի հայտ գալու արդյունք է։ Կարծում եմ, որ հետագայի համար շատ կարևոր է, թե որքանով են մեր իրավաբանական համայնքի համար իրավական արժեքները դոմինանտ։ Այստեղ դրական միտումներ մենք կարող ենք տեսնել՝ լինելու անկախ քաղաքական վայրիվերումներից, լինելու իրավական պետության արժեքների կրող։

Հարց -Այսքանը, կարծեք թե, դրականի մասին էր, մտահոգությունների մասին ի՞նչ կասեք։
Պատասխան -Մտահոգությունների մասին ինքս էլ եմ շատ խոսել, դրանք վերաբերում են իրավական տարբեր գործընթացներին, որոնք նախնական կարելի է հետևություն անել, որ շատ խնդրահարույց են։ Մենք չունենք այս պահի դրությամբ դատարան մտած գործեր ու վերջանական եզրակացություններ անելու հնարավորություններ, բայց շատ փաստեր, որոնք վերաբերում են  թե խափանման միջոցների կիրառմանը,  թե ինքնին քրեական հետապնդումների հարուցմանը, խնդրահարույց են։

Հարց -Կա կարծիք՝ որոշ գործերով նախաքննությունը ձգձգվում է, մինչդեռ կարելի էր վեց ամիսների ընթացքում գործերից որոշներն արդեն դատարան ուղարկել։ Դուք համամի՞տ եք կարծիքին, ձգձգման միտում տեսնո՞ւմ եք։
Պատասխան -Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք քրեադատավարական համակարգ, որտեղ շատ մեծ դեր ունի նախաքննական գաղտնիքը, վերջնական հետևություններ անել հնարավոր չէ։ Երբ քրեական գործերը կմտնեն դատարան և ամբողջությամբ բաց կլինեն ինչպես կողմերի, այնպես էլ հանրության համար, այդ ժամանակ հնարավոր կլինի հետևություններ անել, օրինակ, կոնկրետ ժամանակահատվածում արդյոք նախաքննությունն իրականացնող մարմինները պատշաճ ջանասիրություն են դրսևորել և կատարել են համապատասխան քննչական գործողություններ, թե՞ անգործություն են ցուցաբերել։

Հարց -Պարոն Մելիքյան, երբ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատեց դատարանը, բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Սա ճնշո՞ւմ է դատարանի, դատավորի, արդարադատության վրա։
Պատասխան -Ես տեսնում եմ, որ արդարադատության դերի ընկալման, իրավական մշակույթի ցածր լինելու խնդիր կա։ Այստեղ խնդիրը ոչ միայն ու ինքնին բողոքի ակցիաներն են, որ կարող են լինել ու լինում են ցանկացած երկրում, երբ մարդիկ դժգոհ են որևէ որոշումից, այլ իրավական այն պատկերացումներն են, որոնցով առաջնորդվում էին բողոքի ակցիայի՝ համենայն դեպս հրապարակային խոսք ասող մասնակիցները։ Իսկ այդ խոսքն այն մասին էր, եթե անգամ գործադիրը չի կարող միջամտել դատարանի որոշմանը, ժողովուրդը կարող է։ Այստեղ մենք լուրջ խնդիր ենք տեսնում։ Տարբեր առիթներով ասվում է՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, կուզեն կբացեն, կուզեն կփակեն, ինչ կուզեն կանեն։ Ահա այս ժողովրդի իշխանության թեզը, որն ակտիվորեն շրջանառվում է, ներկայացվում է առնվազն մասնակի, և մարդկանց մոտ առաջանում է այնպիսի մոտեցում, որ իրենք են որոշողը, այդ թվում նաև արդարադատության վերաբերյալ հարցերը։ Այնինչ իրականում արդարադատությունն իրականացվում է դատարանի դահլիճում, ոչ թե փողոցում։ Այս գաղափարը, կարծում եմ, շատ քաղաքացիների մոտ դեռ չի արմատացել, և այս հարցում, կարծում եմ, բացասական  նշանակություն է ունեցել ներկայումս իշխող քաղաքական ուժի գործունեությունը։

Հարց -Տարածված լուրերի համաձայն, այս պահին ամենավատ վիճակում դատավորներն են, որոնք իբր տարիներ շարունակ որոշումներ են կայացրել զանգերով, հիմա չեն կարողանում կողմնորոշվել, իբր հիմա զանգողներ չկան։
Պատասխան -Սա շատ պարզունակացված մոտեցում է։ Զանգերով հարցեր լուծելու գաղափաը հանրային օրակարգ ներմուծվեց իշխող ուժի կողմից, ես նաև որոշակի տեղեկացվածություն ունենալով թե դատական իշխանությունից, թե ընդհանրապես պետական համակարգից, կարող եմ պնդել, շատ պարզունակացված մոտեցում է։ Երկորրդը, ես չէի ուզի, որ մենք նույն հարթության մեջ դնենք, բոլոր դատավորներին, իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչներին։ Հատկապես վերջին տարիներին մենք ունեցել ենք դրական զարգացում այս ուղղությամբ, և հատկապես մեր երիտասարդները՝ նոր մտածողության, նոր սերնդի ներկայացուցիչներ, կզարմանայի՝ իմանալով, որ կոնկրետ դատավորների (ես պատկերացնում եմ այդ անունները) նկատմամբ ճնշումներ են գործադրվել, թե նախկինում, թե ներկայում։ Նորից եմ կրկնում, խոսքը վերաբերում է ոչ բոլորին, այն վերաբերում է առաջին հերթին երիտասարդներին, բայց ոչ միայն երիտասարդներին։ Այստեղ նաև ոչ ճիշտ ընկալումների խնդիր կա, դատական իշխանությունը լավ չպատկերացնելու խնդիր կա։
Ինչ խոսք, դատական իշխանությունում բազմաթիվ խնդիրներ կան, այն լուրջ ռեֆորմների կարիք ունի։ Մենք անընդհատ ենք տեսնում  այդ խնդիրները, բայց դրանք անհրաժեշտ է լուծել շատ զգույշ, հաշվի առնելով համակարգի առանձնահատկությունները։ Կտրուկ գործողությունները, միջամտություններն արդեն իսկ եղած դրական արդյունքները կարող են վտանգել։ Իսկ որքան էլ  շատ շատերի համար տեսանելի չէ, բայց ինձ համար մենք բավականին լուրջ առաջընթաց ունենք դատական իշխանության ոլորտում, և հենց դա է, որ լինելու է մեր իրավական պետության ողնաշարը, որովհետև մարդու համար առաջնային կարևորություն ունի, թե որքանով են իրենց իրավունքները պաշտպանվում։ Իսկ պաշտպանության կարևոր հանգույցը հենց դատական իշխանությունն է, և որպես դրա հետևանք արդար դատաքննության իրավունքն է։
Եղած խնդիրներն այնպես ձևակերպել ու այնպես ներկայացնել, որ ինքնին դատական իշխանության՝ առանց այն էլ ոչ բարձր հեղինակությունը հարվածի տակ  է դնում, իմ կարծիքով, արդյունավետ չէ ու չի բխում մեր իրավական պետության զարգացման շահից։

Հարց -Քրեական հետապնդումների թիրախում հայտնվեցին հիմնականում բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, նրանից մեկի փաստաբանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Դուք համակարծի՞ք եք այդ հայտարարության հեղինակի հետ։
Պատասխան -Նախ պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեպքում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ անձի պաշտպանի, ապա նա շահագրգռված սուբյեկտ է, նրա ցանկացած հայտարարություն պետք է դիտել որպես օբյեկտիվորեն կողմնակալություն ունեցող սուբյեկտի հայտարարություն։
Ինչ վերաբերում է օբյեկտիվ վիճակին, ապա ես նշեցի, արդեն իսկ կան փաստեր, որոնք նման մտավախություն առաջացնում են, որ այս գործընթացներն ունեն քաղաքական կոմպոնենտ։ Բայց ավելի ամբողջական հետևություններ կարելի է անել ավելի ուշ, երբ հանրությանը հասանելի կլինի գործի նյութերի ավելի մեծ ծավալ։

Հարց -Եկող տարվանից ի՞նչ ակնկալիքներ, ցանկություններ ունեք։
Պատասխան-Ես կուզեի, որ հատկապես իրավաբանական համայնքը գիտակցի իր կարևորագույն, ես կասեմ նույնիսկ պատմական առաքելությունը պետականության զարգացման գործում, իսկապես կանգնի իրավական մշակույթի պաշտպանության դիրքերում։ Յուրաքանչյուր մասնագետ լինի իր դիրքերում։ Եվ եթե մեր իրավաբաններն իրենց խղճի առաջ հանգիստ լինեն  և կատարեն այն պարտականությունները, որ ստանձնել են տարբեր դիրքերում, և եթե այս մոտեցումը գերակշռող դառնա, մենք վստահաբար հնարավորություն կունենանք արագ տեմպերով մոտենալ իրավական պետության մեր իդեալներին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}