Իրավունք 11:17 29/12/2018 Հայաստան

ԵՊՀ ռեկտորը մտադիր է դատի տալ Պետական վերահսկողական ծառայությանը

«Սա արվում է միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ն, նրա ղեկավարությանը, համալսարանի գործունեությունը»,- այս մասին ասուլիսում հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարարությանը։

Ասուլիսը հրավիրվել է հենց այդ նպատակով, տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական էջից։

Նշենք, որ ֆեյսբուքյան էջում Պետական վերահսկողական ծառայության պետը գրել էր, որ  ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվել են դատախազություն։

«Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»,- գրել է Դավիթ Սանասարյանը։

Արամ Սիմոնյան էլ ասուլիսի ժամանակ ներկայացրել է նախապատմությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն հինգ ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից, ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է համալսարանում լայնամասշտաբ, իրենց նախադեպը չունեցող ստուգումներ: Ձեզ ներկայացնում եմ հուլիսի 7-ով թվագրված հանձնարարագիրը ստուգումներ սկսելու վերաբերյալ: Այնուհետև երկրորդ գրությամբ, որը թվագրված է հոկտեմբերի 1-ով, երկարացվել է ստուգումների ժամկետը: Նոյեմբերի 30-ին դարձյալ երկարաձգվել է մինչև հունվարի 31-ը:

Նախատեսված են 6 ամսվա ստուգումներ այն դեպքում, երբ օրենքով այս ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Դա իմանալով՝ ծառայության պետն իր այսօրվա հայտարարությունում նշել է ստուգումների երկամսյա ժամկետ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Եթե հաշվենք ժամկետները, ապա ստացվում է ուղիղ 6 ամիս, այլ ոչ թե 2, ինչպես հայտարարում է ինքը և ինչպես պահանջում է օրենքը:

Խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը:

Օգոստոսին համալսարանի կոլեկտիվը մեկնել էր արձակուրդի, ՊՎԾ աշխատակիցները մեզնից կրիչներով ստացան այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել էին: Մենք տրամադրել էինք բոլոր փաստաթղթերի պատճենները, այնպես որ արձակուրդների ընթացքում նույնպես տեղի են ունեցել ստուգումներ: Առայսօր՝ 5 ամսվա ընթացքում, նրանք իրականացրել են ստուգումներ:

Այդ ստուգումներն առաջին գրությամբ նախատեսված են եղել մինչև սեպտեմբերի 27-ը:

Այսպիսով, Պետական վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի խախտում, և այդ խախտումներից հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված՝ նրա ղեկավարը հանդես է գալիս բացարձակ չհիմնավորված հայտարարությամբ՝ խոսելով 800 մլն դրամի չարաշահումների մասին:

Ես ուզում եմ ընթերցել Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի դրույթը.

«Ծառայության աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի» (Հոդված 9, կետ 3):

Ուրեմն՝ խախտվել է Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի կետը:

Այնուհետև՝

«Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա» (Հոդված 9, կետ 4):

Այս կետն էլ է կոպտորեն խախտվել, որովհետև ծառայության աշխատակիցները պարտավոր են իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել ուսումնասիրվող սուբյեկտին: Այդ ակտը ներկայացնելուց հետո, սուբյեկտի բացատրությունները ստանալուց հետո միայն կարող են այդ տեղեկատվությունն օգտագործել հրապարակման համար:

Ես այսօր՝ օրվա երկրորդ կեսին, այսինքն՝ տարվա վերջին աշխատանքային օրը՝ մոտավորապես ժամը 16-ին, ստացել եմ ակտը, որտեղ ներկայացված են ուսումնասիրության արդյունքները, բացատրությունները, որոնց մեծագույն մասի հետ մենք, բնականաբար, համաձայն չենք, որովետև դեկլարատիվ, ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Նրանք չեն նշում, որ եղել են խախտումներ, այլ որ միայն կան մտահոգություններ այս կամ այն հարցի շուրջ:

Անգամ այս մտահոգությունների գումարը մի փոքր ավել է, քան 500 մլն-ը, իսկ ծառայության պետը խոսում է 800 մլն-ի հասցված վնասի մասին:

Պետք է նշեմ, որ համալսարանի ղեկավարությունը փորձել է պատշաճ մակարդակով իրականացնել համագործակցությունը, փորձել է և՛ օրենքի, և՛ պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում օգնել նրանց, տրամադրել բոլոր պահանջված փաստաթղթերը, չխոչընդոտել նրանց գործունեությանը:

Ծառայության 18 ներկայացուցիչները այստեղ այդ հինգ ամսվա ընթացքում աշխատել են, բայց փատաթուղթը, գիտենք, կազմել է մեկ հոգի՝ ղեկավարը, ինչը դարձյալ խախտում է, ամեն մեկը պետք է իր բնագավառի վերաբերյալ կազմեր: Այս ուսումնասիրությունների ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները, այն հիմնարկը, հիմադրամը, թե ինչ գործառույթներ ունի, և ինչպես պետք է այդ տեղեկատվությունը ուսումնասիրել:

Ասեմ ավելին՝ նույնիսկ ՀՀ օրենքների մասին շատ հեռավոր պատկերացումներ ունեն այս ստուգող անձնավորությունները: Շատ դեպքերում մեր աշխատակիցները նրանց օգնում էին, օրինակ՝ «Գնումների մասին» օրենքի կիրառությունը բացատրում: Զարմանալի է, բայց դա փաստ է: Մենք դա համբերատար արել ենք և ոչ մի նյութ դրա մասին չենք հրապարակել, կարծել ենք՝ հարիր չէ այս գործընթացին:

Ուզում եմ նաև նշել, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9,5 մլրդի գործունեություն: Նրանք ընդամենը մտահոգություն են հայտնել 500 մլն-ի չափ գումարի մասին, որի գերակշող մասը ծիծաղելի և չփաստարկված պնդումներ են՝ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով արված:

Ուզում եմ նշել, որ Պետական վերահսկողական ծառայության պետը այսօր նշել է, որ ինքը արդյունքներն ուղարկել է դատախազություն:

Հարգելի՛ լրագրողներ, սա ՀՀ օրենքի կոպիտ խախտում է, որովհետև նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ: Միայն վարչապետն իրավունք ունի ստուգման արդյունքներն իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնելու և արդյունքները ուղարկելու դատախազություն:

Մինչդեռ այս պարոնը, որ ղեկավարում է Պետական վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չնախատեսված՝ վարչապետի գործառույթներ:

Վերջապես, Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ ունեցած նախնական քննարկումները, որ ունեցել ենք ես ու մեր աշխատակիցները, բացարձակ համահունչ չեն այսօրվա հայտարարությանը:

Սա արվում է միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ն, նրա ղեկավարությանը, համալսարանի գործունեությունը, ինչ-ինչ նպատակներով մոլորության մեջ գցելով հասարակությանը և փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ: Նպատակները ինչ են՝ ես դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ դա արվում է միտումնավոր:

Այն, ինչ ես ասացի, դրա վառ ապացույցն է, և ապատեղեկատվությունը շեղում է հասարակության ուշադրությունը և հանիրավի թիրախ դարձնում ԵՊՀ-ն:

Այս ուսումնասիրության արդյունքները բացարձակ անապացույց և փիլիսոփայորեն հետևություններ անող նյութի հիման վրա փորձում են սևացնել համալսարանի բարի համբավը, բարի անունը:

Ես կարող եմ օրինակներ բերել, չեմ ուզում դրա մեջ խորանալ, օրինակ՝ մեր պահնորդական ծառայության մրցույթի արդյունքների մասին են խոսում, որ, ենթադրենք, ինչո՞ւ է կնքվել հիսուն միլիոնի պայմանագիր, այլ կարող էին ավելի էժանը կնքել։ Նախ, նրանք ամենաէժան գինն են առաջարկել, դրա համար էլ կնքել ենք նրանց հետ, բնականաբար, «Գնումների մասին» օրենքը դա է պահանջում։ Ընդ որում, ես ձեզ ուզում եմ շեշտել.մինչև 2017 թվականի ապրիլը Երևանի պետական համալսարանը՝ որպես հիմնադրամ, կարող էր չառաջնորդվել գնումների մասին օրենքով։ Բայց մենք ոչ մի գնում չենք կատարել առանց այդ «Գնումների մասին» օրենքը հաշվի առնելու։ Դա արել ենք մտածված, որովհետև կարծում ենք ու այսօր էլ այդ կարծիքին ենք, որ դա է ճիշտ ճանապարհը։ Չնայած դրան՝ բերված օրինակները այնքան արտառոց են, նույնիսկ ծիծաղելի, որ ես չեմ ուզում դրանց վրա կանգ առնել։ Բայց մինչև մեր իրավաբաններին խոսք տալը՝ ես ուզում եմ նաև պաշտոնապես հայտարարել. մենք դիմելու ենք՝ համապատասխան իրավական գնահատականի պահանջով և դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա ղեկավարի այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով մեզ հասցված վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար։ Մենք ունենք իրավաբանական ֆակուլտետ, որը սպասարկում է իրավաբան կադրերով ամբողջ հանրապետությունը, մենք ունենք իրավաբաններ և իրավաբանական բաժին, մենք ունենք այն ներուժը, որը մեզ թույլ կտա այս անօրինությունը դատական կարգով լուծելու»:

Նշենք, որ այս հայտարարությանը արձագանքել է Դավիթ Սանասարյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}