Արարատի կրակոցների գործով ձերբակալված կա
Արարատ քաղաքում տեղի ունեցած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը՝ 1992 թ. ծնված Ժորա Գ.-ն, «Զվարթնոց» օդանվակայանից բաժին է բերման ենթարկվել և ներկայացվել Վեդիի քննչական բաժին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Ժորա Գ.-ն ձերբակալված է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ