Հասարակություն 16:44 10/01/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյանի «ճնշումը բարձրացավ» Արարատ Միրզոյանի՝ «օդում կախված լուրերից»

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվեց 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը:

Ըստ այդմ՝ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների կողմից, 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ:

Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում: Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության և այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  որդեգրման ընթացակարգին, այդ ուղղությամբ տարվող քաղաքականությանը՝ նշեց, որ վերջին շրջանում նամակներ է ստանում այն մասին, որ որդեգրման գործընթացի պրոցեսում կան արհեստական խոչընդոտներ և գոյություն ունի իրավաբանական մեծ քաշքշուկ:

«Իհարկե, հարցը նուրբ է, բայց մեր քաղաքականությունն ի՞նչպիսին է, մենք ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ ուզում ենք արգելակել: Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են և կուզենային երեխաներ որդեգրել: Չե՞ք կարծում, որ մենք, իհարկե, ապահովելով համակողմանիորեն երեխաների շահերն ու երաշխիքները, պետք է այս առումով աշխատենք առավել նպաստող քաղաքականություն վարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք համագործակցում են սոցիալական ծառայությունների հետ:

«Այս ոլորտը կարգավորող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան: Մենք պետք է առաջնորդվենք շահերի հավասարակշռման իրավունքների ապահովման սկզբունքով: Այս ոլորտում եղել են կասկածներ, որ որդեգրումն իրականացվում է երեխաների շահերի խախտմամբ: Մենք կատարել ենք հետազոտություններ, մշտապես այցելում ենք արտասահմանում որդեգրված երեխաներին, տեղում ծանոթանում ենք պահման պայմաններին»,- ընդգծեց  նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ևս մեկ անգամ կվերանայեն գործող ընթացակարգերի արդյունավետությունը և մատչելիությունը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց տեղեկանք ներկայացնել արտասահմանում որդեգրված երեխաների կեցության վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը հայտնեց, որ ներկայումս կա որդեգրման ենթակա 300 երեխա, բացի այդ, կա մոտ 140 ընտանիք, որ ցանկանում է երեխա որդեգրել: Նա նաև նշեց, որ 47 օտարերկրացիների ընտանիքներ ևս ցանկանում են երեխա որդեգրել:

«Խնդիրն այն է, որ այդ երեխաները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ են, իսկ որպես կանոն հատկապես մեր հայրենակիցները ցանկանում են առողջ երեխա որդեգրել: Հենց որ առողջ երեխա է հայտնվում մեր բազաներում, ով առաջինը դիմում գրում է, իրենց էլ տրվում է նախապատվությունը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքվեց, թե ինչ սկզբունքով են երեխաները որդեգրվում, Արսեն Մանուկյանը պատասխանեց. «Եթե ծնողները հրաժարվել են երեխայից, երեխան հաշվառվում է որպես որդեգրման ենթակա: Մենք մանկատներում ունենք երեխաներ, որոնց  ծնողները չեն հրաժարվել իրենց ծնողական իրավունքներից, նրանք որդեգրման ենթակա չեն: Նախապատվությունը տրվում է տեղացի ծնողներին, բայց եթե նրանց որևէ մեկը ցանկություն չի հայտնել որդեգրելու, նրանց կարող են որդեգրել օտարերկրացիները»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե կա պոտենցիալ, որ հնարավորինս մեծ թվով երեխաներ տեղափոխվեն ընտանիք, ապա պետք է կարողանան այդ պրոցեսը խթանել ու այդ ճանապարհին արհեստական ոչ մի խոչընդոտ չհարուցել: Նա նաև նշեց, որ կան տեղեկություններ, որ երեխայի որդեգրումը փող արժե և պետք է լրջորեն անդրադառնալով այդ թեմային: «Բոլորը գիտեն, որ այդպիսի խնդիրներ կան: Պետք է ստուգել»,- ասաց նա:

Հարցի քննարկման ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ տարիներ շարունակ որդեգրման գործընթացում առկա են կոռուպցիոն ռիսկեր։

«Չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց մենք էստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ Ես իմ գործունեության ընթացքում համառորեն փորձել եմ այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ամեն ինչ մոտ է բացահայտման, բայց, ցավոք սրտի, վերջնարդյունք չեմ կարողացել գրանցել։ Ընդ որում՝  այն գումարների բաշխումը, որոնք սկսվում են ծննդատներից և շարունակվում մյուս հիմնարկներում միայն սառցաբեկորի գագաթն են: Մենք շատ ավելի ցավալի իրողության  հետ գործ ունենք, մասնավորապես՝ երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ և արտասահման որդեգրվող։ Մենք արդարադատության նախարարի հետ խոսել ենք այս հարցով, այց է կատարվել և մինչ այս պահը եկած պատասխանները գոհացուցիչ են այն առումով, որ ոչ մի վատ դեպք չի բացահայտվել, բայց, այնուամենայնիվ,  հիմնավոր կասկածներ կան, որ արտասահման երեխաները երեք ուղղություններով են հիմնականում որդեգրվում, և այդ երկրները հայտնի են այդ վատ առումներով։ Խնդիրն այն է, որ կեղծ մարդիկ որդեգրում են տարբեր երկրների երեխաների և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Օդում կախված լուրեր կան: Մենք այստեղ լրջագույն վերահսկողության խնդիր ունենք»:
«Չէ, դրանք շատ զգայուն թեմաներ են, կներեք, բայց այս ընթացքում ճնշումս բարձրացավ մի քիչ», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ այդ գործընթացը մշտապես գտնվում է իրենց վերահսկողության ներքո և մինչև հիմա նման բան տեղի չի ունեցել, որ Հայաստանից երեխա որդեգրեն ու օրգանների համար օգտագործեն. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ գործընթացը գտնվում է մեր խիստ հսկողության ներքո»: 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}