«Տամբովի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Փյունիկում»
«Տամբովի» ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը համալրել է «Փյունիկի» կազմը: Այս մասին հայտնում է երևանյան թիմի լրատվության բաժինը: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստն իր թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Շևչուկը «Տամբովում» հանդես է եկել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի ղեկավարությամբ և հիանալի արդյունքներ է ցույց տվել: Կիսապաշտպանը մինչ «Տամբով» տեղափոխվելը խաղացել է նաև «Սոկոլում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին