Իվանկա Թրամփը կարող է գլխավորի Համաշխարհային բանկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը և ՄԱԿ-ում նախկին ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Համաշխարհային բանկի նախագահության հավանական թեկնածուներ են։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը, սակայն չի նշում ինֆորմացիայի աղբյուրը։
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմի լիազորությունները դադարում են փոտրվարի 1-ից, իսկ բանկի ղեկավարի լիազորությունները կկատարի գործադիր տնօրեն Քրիստիալինա Գեորգիևան։
Համաշխարհային բանկը նախատեսում է թեկնածուների քննարկման գործընթացը ավարտել մինչև փետրվարի կեսերը, իսկ հաստատման գործընթացը՝ մինչև ապրիլի կեսը:
Financial Times- ի տվյալներով, այդ պաշտոնում առաջադրված թեկնածուների թվում են ԱՄՆ միջազգային հարաբերությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Մալփասը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին