Տնտեսություն 15:56 12/01/2019 Հայաստան

Գազի «թավշյա» գինը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական գազը Հայաստան կմատակարարվի հազար խմ-ի դիմաց 165 դոլարով՝ 150-ի փոխարեն, սակայն սպառողների համար գազը, ըստ նրա, չի թանկանա:

Այս հայտարարությունից պարզ չէ, թե սպառողներին դեռ որքան ժամանակ հնարավոր կլինի այդ գնով գազ մատակարարել, բացի այդ հարց է առաջանում՝ արդյոք գազի գինը կփոխվի իրավաբական անձանց համար, թե՞ նրանք նույնպես կշարունակեն վճարել հին գնով: Հաջորդ հարցն այն է, թե  ի՞նչ ռեսուրսների հաշվին է պահպանվելու գազի գինը սպառողների համար, եթե սահմանին այն թանկանում է 10%-ով:

Որո՞նք են գազի գնի բարձրացման պատճառները,  ի՞նչպես այն կազդի տնտեսության վրա. այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի և էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

Գազի գինը քաղաքական հարց է
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ  գազի գնի շուրջ պայմանավորվածությունը բացառապես պետք է քաղաքական հարթության մեջ դիտարկել:

Նրա խոսքով՝ ինչպես նախորդ կառավարությունների, այնպես էլ այս կառավարության օրոք  գազի գինը ձևավորվել է Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում:

«Հարցը պետք է այս կոնտեքստում դիտարկել, քանի որ եթե նայում ենք Ռուսաստանի կողմից տարբեր երկրներին մատակարարվող գազի սակագնին, տեսնում ենք, որ դրանով նա փորձում է վերաբերմունք ցույց տալ ռազմավարական, գործընկերային, ինչպես նաև  ոչ այդքան գործընկերային  երկրների նկատմամբ: Թեև 15 դոլարով թանկացումն այդքան ահռելի չէ, այդուհանդերձ, դրանով  Ռուսաստանը որոշակի մեսիջներ է հղում: Իմ խորին համոզմամբ, գազի գնի թանկացմանը նպաստել է քաղաքական գործոնը»,- ասում է Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը նույնպես նկատում է,  որ Փաշինյան-Պուտին բանակցություններից միայն գիտենք՝  սպառողի համար  գազի գինը 150 դոլար է, իսկ մնացած հարցերը դեռևս անպատասխան են, այսինքն, ըստ նրա, չկա  թափանցիկություն:

«Չենք հասկանում գազի սակագինն ի՞նչ ռեսուրներից է ծածկվելու, բացի այդ,  գնի պահպանումը վերաբերում է միայն ֆիզիկական  սպառողներին, թե՞ կազմակերպություններին էլ: Այստեղ օգտագործվում է սուբսիդավորում տերմինը, իսկ դա ենթադրում է, որ դա իրականացվելու է պետական միջոցների հաշվին,  այսինքն՝ հարցեր կան, որոնց պատասխանները քանի դեռ չկա, հստակ դիրքորոշում կամ մեկնաբանություն չես կարող անել, ավելի շատ գուշակություններ ենք անում»,- նշում է նա:

Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ գազի գնի թանկացումն ի վերջո բերելու է սոցիալական խնդիրների. «Չեմ կարծում, որ սուբսիդավորման մեխանիզմը երկար ժամանակ կգործի,  վաղ թե ուշ սպառողն իր մաշկի վրա այդ թանկացումը զգալու է, իսկ դա, բնականաբար, եղած սոցիալական խնդիրների պայմաներում լուրջ խնդիրներ կառաջացնի»:

Գազ մատակարարող պետությունը գին թելադրողի դերում
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ գազի գնի փոփոխությունը  պայմանավորված է միջպետական հարաբերություններով, քանի որ ի տարբերություն նավթի,  գազի գնի ձևավորման միջազգային գնագոյացման համակարգ գոյություն չունի:

«Եթե նավթի գներն ամբողջ աշխարհում նույնն են և այն չափվում է Լոնդոնի կամ Նյու Յորքի բորսաների գներով, ապա գազի գների դեպքում նման համակարգ գոյություն չունի: Օրինակ՝ Ճապոնիայում գազի գինը 600 դոլար է, Եվրոպայում՝ 250-300 դոլար: Այսինքն՝ գնային տատանումը գազի համար նորմալ է և այս դեպքում գազ մատակարարող պետությունը միշտ առավելություն ունի՝ գին թելադրողի դերում է: Եւ շատ հաճախ գինը որոշվում է քաղաքական և տնտեսական հարաբերություններով»,- ընդգծեց նա:

Արմեն Մանվելյանը կարծում է, որ գազի գնի թանկացումը հնարավոր է կապված լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ սկսված որոշակի գործընթացներից:

«Շատ հնարավոր է, որ դա կապված է  այդ երևույթի հետ, և դրա համար որոշվեց սակագինը բարձրացնել: Խնդիրը նրանում է, որ գնագոյացման քաղաքականությունը գտնվում է Հայաստանի կառավարության  ձեռքում, Կրեմլը որոշում է գազի գինը սահմանին, բայց Հայաստանի ներսում գազի գինն արդեն որոշվում է պետություն-մատակարար բանակցությունների արդյունքում: Հնարավոր է, որ գնի բարձրացումը անձնավորված, քաղաքական որոշում էր, թեև պետք է նաև նշել, որ ռուսական գազի գինը Եվրոպայում թանկացել է, հնարավոր է նաև դրանով բացատրեն, որ ընդհանուր թանկացում կա»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Բելառուսում ևս ռուսական գազը թանկացել է. հունվարի 1-ից այն կազմում է 127 դոլար:

Միաժամանակ նշում է, որ տարածաշրջանում ամենաէժան գազը մատակարարվում է Հայաստանին. «Օրինակ, Վրաստանը 1000 խմ ադրբեջանական գազը գնում  է 200-215 դոլարով, Թուրքիան՝ 290 դոլարով, Իրանը Թուրքիային իր գազը վաճառում է 300-400 դոլարով»:
Արմեն Մանվելյանի խոսքով՝ գազի գնի թանկացումը նաև մեր իշխանության ոչ կոմպոնենտ մարդկանց պահվածքի հետևանք կարող է լինել, այսինքն՝ ժամանակին համապատասխան մարդիկ դրանով  չեն զբաղվել, չեն հասկացել, որ իրենց արած քայլերն ինչ հետևանքներ կարող են ունենալ:

«Դա վերաբերում է վարչապետի շուրջ գտնվող մարդկանց, որոնք պատասխանտու էին սրա համար: Վարչապետը չի կարող գազի գնի ձևավորման ամեն դետալը հասկանալը: Պետք է նշեմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ հանդիպել եմ վարչապետի խորհրդականներից մեկի հետ, խոսել ենք այս թեմայից և այնպիսի տպավորություն եմ ստացել, որ ինքն էլ չի հասկանում, բայց պարտավոր էր հասկանալ, այդ մարդը լսել անգամ  չգիտի և չի հասկանում, թե խնդիրը ինչպես պետք է լուծել: Սա լուրջ պրոբլեմ է, քանի որ մեզ բոլոր ուղղություններով մասնագետներ են պետք»,- նշում է փորձագետը:

Նա ևս փաստում է, որ այս բանակցություններից պարզ չէ, թե սահմանին 165 դոլար սակագինը որքան կպահպանվի: Ըստ Արմեն Մանվելյանի՝ 15 դոլարի թանկացումը մեր տնտեսությունը կարող է «մարսել», բայց եթե ևս 15 դոլարով  թանկանա, ապա խնդիրներ կունենանք:

«Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այս խնդրի առաջ չէինք կանգնի, եթե նախկին իշխանությունները համառորեն չձգտեին գազի գինը սահմանին էժանացնել, իսկ Հայաստանի ներսում պահել նույնը: Վերջին անգամ այդ էժանացումը եղավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, երբ սահմանին գազի գինը 165 դոլարից  իջավ 150 դոլարի: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ սա ճիշտ քայլ  չէ, քանի որ երբ տնտեսությունը սովորում է էժան գազին, իսկ գինը միշտ չի կարող պահպանվել, թանկանալու դեպքում տնտեսությունը կանգնելու է կոլապսի առաջ, և ամեն անգամ խնդիր ենք ունենալու մինչև տնտեսությունն ադապտացվի գազի նոր գնին: Ժամանակին, երբ գազի գինը սահմանին 186 դոլար էր, մեր տնտեսությունը նորմալ աշխատում էր: Էներգետիկ ռազմավարության բացակայության հետևանք է սա: Ես հիմա չգիտեմ այս մասին կմտածեն, թե ոչ, բայց խորհուրդ եմ տվել, որ ռուսների հետ բանակցություններում գոնե առաջիկա երեք տարվա համար գազի գնի շուրջ համաձայնության գան, որպեսզի գազի գինը պահպանվի և այդ ընթացքում  էներգետիկ ռազմավարություն մշակվի»,- ասաց նա:

Անդրադառնալով «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին համաձայնագրին, Արմեն Մանվելյանը նշեց, որ այդ համաձայնագրով Ռուսաստանի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով գազի մատակարարումը տևելու է մինչև 2043 թվականը: Ըստ նրա՝ շատերին թվում է, որ պայմանագրով Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել, բայց դա այդպես չէ, մենք կարող ենք այլ երկրներից, այդ թվում՝ Իրանից գազ  գնել, քանի որ պայմանագիրը սահմանափակում չի դնում:

«Եթե կարող են էժան գազ գնել, ապա թող գնեն, ուղղակի այս պայմանագրով սահմանվում է, որ մինչև 2043 թվականը Հայաստանում սպառման ներքին շուկայի գազի վաճառքով զբաղվելու է «Գազպրոմ Արմենիան»: Դրա մասին է պայմանագիրը, այսինքն՝ քո երկրի ենթակառուցվածքները պատկանում են տվյալ ընկերությանը»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Իրանից գազի ներմուծմանը, Արմեն Մանվելյանն ասաց, որ բարձավոլտ Էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման պարագայում Հայաստանը «Գազի էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում կկարողանա Իրանից գազի ծավալներն ավելացնել  2-3 անգամ, իսկ Իրանին նույնքան շատ էլեկտրաէներգիա մատակարարել:

Նշենք, որ իրանական կողմից ստացվող գազը Հայաստանում էլեկտրաէներգիա է դառնում և վերադառնում Իրան:

Նա հիշեցրեց, որ Հայաստան-Իրան երրորդ բարձարավոլտ ցանցը  պետք է շահագործման հանձնվեր նախորդ տարի, բայց դեռ այդ ծրագիրը «դոփում» է տեղում:

Միաժամանակ Արմեն Մանվելյանը հայտնեց, որ Իրանը գազի արդյունահանման խնդիր ունի, Իրանը իր իսկ արտադրած գազի հիմնական սպառողն է: Այսինքն՝ Իրանից էժան գազ բերելը խնդիր է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}