ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
«Կարծում եմ՝ դա նախկինում դիտավորյալ է արվել, որ մեծամասնությունը հնարավորություն ունենա տարբեր իրավիճակներում տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեռր ընդդիմությունների հետ»,- այսօր ԱԺ-ու լրագրողների հտ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Սահմանադրության մեջ և ԱԺ կանոնակարգ օրենքում դրույթ չկա այն մասին, որ առավելագույն ձայներ հավաքած խմբակցությունը պետք է ԱԺ փոխնախագահի պաշտոն ստանա։
«Կարծում եմ՝ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպենք, որ ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը։ Մեր տրամաբանությունն այն է , որ այս հարցի պատասխանն իրենց քվեարկությամբ արդեն իսկ տվել են ընտրողները»,- ասաց նա:
Լենա Նազարյանը նկատեց, որ ընդդիմադիր հավակնություններո ունեցող ուժերը դեռևս ընտրություններից առաջ ասում էին, որ այս խորհրդարանական ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրություն էին, քան իշխանության:
«Հիմա ժողովուրդը որոշել է, և մեզ ոչինչ չի մնում, քան հետևել այդ որոշմանը: Այս ընտրությունը ո՛չ անձերով է պայմանավորված, ո՛չ մեր նախընտրություններով: Տրամաբանությունն այն է, որ որ ուժն ավելի շատ է ստացել, նա էլ զբաղեցնի այդ պաշտոնը»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ գուցե անձնապես ինքն էլ իր ձայնը տար «Լուսավոր Հայաստան» կուսակցոքւթյան թեկնածու Մանե Թանդիլյանին, բայց իրենք առաջնորդվում են մշակված սկզբունքով:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
- Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ
- «Հրապարակ». Մանե Թանդիլյանի թեկնածությունը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան