Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Մարտունու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների
համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը