Լուկաշենկոն սպասում է գա Հայաստան, պատասխանի ձեր հարցերին. ԲՀԿ ղեկավար
Լրագրողներն այսօր խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Մարտի 1-ի գործով ինքը հրավիրվե՞լ է հարցաքննության։ Ծառուկյանը նշեց, որ ինքն այդ գործի հետ որևէ կապ չունի։
«Չի կարելի ցեխ շպրտել։ Մարդիկ, ովքեր սխալ են արել, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե իմ մասնակցությունը ապացուցվի, թող ինձ կալանավորեն, չապացուցվի՝ ցուցմունք տվողին կալանավորեն։ Ծառուկյանի թիկնազորի անունը տվողը, եթե չի ապացուցում, ուրեմն ինքն անբարոյական մարդ է։ Շանտաժ անողներին թող պատժեն»,- ասաց նա՝ անդրադառնալով իր թիկնազորի՝ մարտիմեկյան դեպքերին հնարավոր մասնակցության հարցին։
Լրագրողները նաև հիշեցրեցին, որ ԲՀԿ-ն նախկինում կապվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա վերջինիս կալանավորմանն ինչպե՞ս է վերաբերում. «Բայց հիմա, մենք ստորագրություն էլ չենք տվել։ Դա ավելորդ ասուխոսներ են, մարդու վրա կապելով, ստեղծելով, ասելով՝ չի կարելի։ Քոչարյանի կալանավորման մասին ես ասել եմ, որ գործը քննչական մարմիններում է, կան քննիչներ, դատավարություն։ Ցանկացած մարդ օրենքի առաջ հավասար է, թույլ տվեք որոշում կայացվի՝ կտեսնենք՝ քաղբանտարկյալ է, մեղավոր է, թե մեղավոր չէ»։
Գագիկ Ծառուկյանից նաև հետաքրքրվեցին՝ իր բիզնեսների համար Քոչարյանին պարտակա՞ն է. «Իմ բիզնեսներն իմ անձնական բիզնեսներն են, որևէ մեկի առաջ պարտականություն չունեմ, պարտականություն ունեմ միայն իմ պետության, ժողովրդի առաջ, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ ու փայլ լինի։ Որպես քրիստոնյա՝ ես ուզում եմ, որ հանգիստ քնեմ, իմ երեխան հպարտ քայլի։ Պետք է երանի տաք, որ քաղաքականության մեջ Ծառուկյանի պես անշահախնդիր, ունևոր, կայացած, հարգարժան, ճանաչված մարդ լինի։ Դա մեր ժողովրդին է պետք։ Մարդիկ պետք է ապահոված, հանգիստ ու ապահոված լինեն։ Իմ ժողովուրդը եթե լավ չապրի, իմ երեխաները երջաիկ չեն լինի»։
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀԱՊԿ քարտուղարի հարցով վերջին հայտարարություրններին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նա շատ կոռեկտ անձնավորություն է. «Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, գա Հայաստան, հանդիպի վարչապետի հետ, պատասխանի ձեր հարցերին։ Նա պատրաստ է գալու։ Բելառուսն այսօր պատրաստ է Հայաստանին էլ զենք տալու։ Ադրբեջանին ընդամենը մեկ տոկոս զենք է տվել, մնացածը գտեք՝ ով է ավելի մեծը տվել»։
Հարցին՝ ի՞նչ փուլում է Արցախում զորամաս կառուցելու իր խոստումը, Ծառուկյանը նշեց, որ նախագծային աշխատանքներ են կատարվում. «Քանի որ սահմանի վրա է, կախված է սահմանի լարվածությունից։ Հողային աշխատանքներն այնտեղ սկսվել են»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Արցախի խորհրդարանի 3 ուժեր կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել այլ խափանման միջոց
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- Լուկաշենկո. Հայաստանը հրաժարվել է «Պոլոնեզ» համակարգերից
- Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից և հակառակը
- Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
- Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից