Կրեմլը ասել է՝ ինչն է Պուտինին ամենաշատը մտահոգում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե միջազգային օրակարգի որ հարցն է Պուտինին ամենաշատը մտահոգում։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Պեսկովի խոսքերով, ՌԴ առաջնորդին ամենաշատը մտահոգում է երկրի ներսում իրավիճակը։
«Ամեն դեպքում, նախագահին ամենից առաջ մտահոգում է այն, թե ինչ է կատարվում երկրում։ Այդպես միշտ է եղել»,-ասել է Պեսկովը։
Արտաքին քաղաքական օրակարգում Պեսկովը նշել է, որ ամենակարևորն է Սիրիայում իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ