Ես ժողովրդի ձայնն եմ բերելու խորհրդարան. Վահե Էնֆիաջյան
«Ես ժողովրդի ձայնն եմ բերելու խորհրդարան»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Հարցին՝ արդեն իսկ համաձայնություն կա՞, թե որ հանձնաժողովներն է գլխավորելու ԲՀԿ-ն, նա պատասխանեց, որ նախնական պատկերացումներ կան, սակայն վերջնական արդյուքնները պարզ կլինեն ավելի ուշ։
«Կարծում եմ՝ որևէ գործունեություն ԱԺ-ում չպետք է ինքնանպատակ լինի։ Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հանձնաժողով պետք է իր նպատակին լավագույնս ծառայի։ Պետք է արդյունավետություն լինի»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն հավակնո՞ւմ է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությանը, պատգամավորը դրական պատասխան տվեց, նաև տեղեկացրեց, որ իրենք առաջարկություն անելու են Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասով։
Անդրադառնալով Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլին՝ Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ ինքն այդ քայլով ցույց է տվել՝ նրա դեմ անձնական ոչինչ չունի։
Նա միաժամանակ հավելեց, որ ինքը չի կաշկանդվելու պատեհ առիթով քննադատել և կոշտ գնահատականներ հնչեցնել կառավարության հասցեին։
Վահե Էնֆիաջյանը նաև շեշտեց, որ Հայաստանում պետք է տնտեսական հեղափոխություն տեղի ունենա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը