Լույսն էլ, առանց բարգավաճման, ուղղակի անիմաստ է. Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ կիսում է այն տեսակետը, որ ԱԺ ամբիոնից պետք է հնչեն բացառապես քաղաքական ելույթներ։
«Այստեղ անձնական հարաբերություններ պարզելու վայր չէ։ Բոլորս գիտենք, թե անձնական հարաբերությունները որտեղ, ինչ կազմով, ինչ մակարդակում պետք է պարզել»,- անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությանը՝ ասաց պատգամավորը։
«Ես հարգում եմ պատմությունը, բայց մի բան գիտեմ, հարգելի պարոն Բաբաջանյան, սա ես ընկերաբար եմ ասում, խնդրում եմ, սա չընդունեք հեգնանքով, պատմությունը ցույց է տալիս երկու բան՝ այն երբեք չի ժպտում մարդուն, ով փորձում է ինքնահաստատվել ուրիշների անցյալը վկայակոչելու հաշվին միայն և երկրորդ՝ այն ահռելի տեղեկատվությունը, որ դուք նոր հանձնեցիք այս լսարանի դատին, չեմ կարծում, որ միայն մեկ-երկու օրվա փաստահավաք գործունեության արգասիք էր։ Ենթադրվում է, որ սա երկար ժամանակ կուտակված նյութ էր, ինչը Դուք հնարավորություն ունեիք սփռել նաև մինչև այս ԱԺ պատգամավոր դառնալը։ Այսինքն, այստեղ կա հետին թվով իմաստուն ձևանալու տպավորություն, որը երբեք որևէ մեկին, առավել ևս ՝ ԱԺ պատգամավորին պատիվ բերել չի կարող։ Մենք թշնամիներ չենք, մենք ընդդիմախոսներ ենք, ամեն մարդ ունի իր կարծիքն արդահայտելու իրավունք։ Մի փորձեք սեպ խրել մեր հարաբերություններում, ի վերջո կա մի ճշմարտություն՝ խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն էլ, առանց բարգավաճման, ուղղակի անիմաստ է»,- եզրափակեց իր էլույթը ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ելույթս չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով՝ ում որդին է դահլիճում. Բաբաջանյան
- Մարուքյան. Պիտի փորձենք չգոռալ, չճվալ տեղից, ես էլ եմ ինձ զսպելու
- Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ