Համոզված եմ, որ ԼՀԿ ողջ խմբակցությունը նույնիսկ կեսը չունի արած այս երկրի համար. Արման Աբովյան
«Դուք տեսաք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն ադրբեջանական տեղեկություններ էր տարածում ՀՀ ազգային ժողովում։ Ես պարզապես շոկ եմ ապրել, ես չէի պատկերացնում, որ այս ամբիոնից կլսեմ նոեադրբեջանական տեսակետեր։
Խնդիրն այն է, որ մենք ինքնահաստատվելու նպատակ չունենք, բայց 3 տարի աշխատելով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական՝ տեսել եմ, որ ամեն օր այդ մարդն իր կյանքը դնում է Հայաստանի Հանրապետության համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությանը։
«Անդրանիկ Մանուկյանին զրպարտում են։ Արման Բաբաջանյանին պատկանող ԶԼՄ-ի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված, բայց ես գիտեմ, որ ՀՀ դեսպանատան գլխին եղել է միայն ՀՀ դրոշը»,- նշեց նա։
Հարցին՝ վիճաբանությունն ավարտվա՞ծ է, թե շարունակվելու է դահլիճից դուրս, Աբովյանը պատասխանեց, որ դեռ չգիտի, ինքը դեռ շոկային վիճակում է, և միջադեպը ևս մեկ անգամ պետք է քննարկի գործընկներեի հետ։
«Համոզված եմ, որ ԼՀԿ ողջ խմբակցությունը նույնիսկ կեսը չունի արած այս երկրի համար»,- ասաց պատգամավորը։