Ինչպես է Պուտինի ընտանեկան կարգավիճակն ազդում աշխատանքի վրա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայցազրույցում հայտարարել է, որ ՌԴ առաջնորդն «առանձնապես չի մտածում» ընտանեկան հարցերի մասին։
Ինչպես գրում է Gazeta-ն, լրագրողը Պեսկովից հետաքրքրվում էր, թե ինչպես է «երկրորդ կեսի» առկայությունն ազդում Պուտնի վրա։ Մամուլի քարտուղարը պատասխանել է, որ նախագահն առանձնապես չի մտածում, իսկ ինքն էլ ճիշտ չի համարում հետաքրքրվել։
«Բայց այսպես ասենք. ամուսնացած է նա, թե ոչ, նախագահական գործառույթների վրա այն ոչ մի կերպ չի ազդում»,-վստահեցրել է Պուտինը։
2018թ.-ի վերջին Պուտինը հայտարարել էր, որ կամուսնանա «ինչպես պարկեշտ մարդ»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը