Քաղաքական 13:33 16/01/2019 Հայաստան

Եթե Սփյուռքի նախարարությունը պետք է, որ սփյուռքին հաճոյանանք, լավ է՝ չլինի. Հայրապետյան

«Ինձ համար կայացած հասարակության, իրավագիտակից հայ մարդու ինստիտուտի կայացման հիմքում ընկած է բարձր որակի կրթությունը։ Բազմիցս բարձրաձայնել են կրթության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք պահանջում են օրենսդրական բարեփոխումներ։ ԱԺ-ն կարևորագույն դերակատարություն է ունենալու այդ գործում»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը։

Նա մեջբերեց Նելսոն Մանդելայի խոսքերը, որ կրթությունը կարող է լինել այն գործիքը, որը կարելի է օգտագործել աշխարհը փոխելու համար։

«Ժամանակն է Հայաստանը փոխելու, իսկ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը փոխելու համար ունենք բոլոր նախադրյալները։ Ինձ համար սա կարևորագույն հանձնաժողով է։ Այստեղ անելիքները բազում են և դրանք արդյունք են տալու, առավել քան վստահ եմ»,- ասաց պատգամավորը։

Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ հանրակրթության ոլորտին՝ շեշետելով, որ այստեղ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։ Գիտության ոլորտում ևս, ըստ նրա, բավականաչափ անելիքներ կան։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց Մխիթար Հայրապետյանից՝արդյոք նա դիսկոմֆորտ չի զգում, որ իր՝ պատգամավոր ընտրվելուց հետո Սփյուռքի նախարարությունը կարող է կրճատվել։

Մարուքյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Հայրապետյանի՝ նախարար լինելու ժամանակ գերատեսչության դերը խիստ կարևորվում էր, իսկ արդեն հիմա այդքան չի կարևորվում։

«Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առջև, որովհետև վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց, որ նախարարությունների թիվը կտրուկ կրճատվելու է։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ սփյուռքի հետ քաղաքականության գործառույթները, որ ունեցել է Սփյուռքի նախարարությունը, պահպանվելու են»,- ի պատասխան նկատեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն։

Մարուքյանն էլ նշեց, որ Սփյուռքի նախարարության կրճատման և կոմիտեի ստեղծման դեպքում այդ գերատեսչությունը դուրս է բերվում խորհրդարանական վերահսկողության դաշտից։

«Չե՞ք զգում այնպիսի դիսկոմֆորտ, որ շուրջ 7 ամիս  եղել եք սփյուռքի նախարար, ձեր բազմաթիվ հարցազրույցներում արտերկրյա այցերի ժամանակ անընդհատ ասել եք, որ կարևոր է այս առաքելությունը և ձեր առաքելությունը, և հիմա որոշում է կայացվել փակել: Ո՞նց մենք այս ուղերձը տանք մեր սփյուռքի հայրենակիցներին, որ վնաս չբերի Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, և եթե կարևորել եք նախարարությունը, հիմա ինչո՞ւ կարևոր չի, որովհետև էլ Դուք նախարար չե՞ք»,-հարց ուղղեց նա:

Մխիթար Հայրապետյանը հակադարձեց, թե որևէ մեկը չի ասել, որ Սփյուռքի նախարարությունն այլևս կարևոր չէ:

«Սփյուռքի նախարարության կարևորության մասին բազմիցս խոսել ենք, բայց եթե պահպանենք, պետք է տանք սուպերլծակներ, որովհետև եթե պետք է մնա այն, ինչ նախկինում եղել է՝ որպես խորհրդանշական ինստիտուտ, ապա ավելի լավ է՝ չլինի։ Եթե Սփյուռքի նախարարությունը պետք է լինի, որպեսզի սփյուռքին հաճոյանանք, ավելի լավ է՝ չլինի, և մենք անկեղծ լինենք սփյուռքի հետ մեր երկխոսության մեջ»,-ասաց նա:

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ հարց հնչեցրեց Կարո Փայլանի՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փորձի մասին. «Հանձնաժողովն ինչպե՞ս է կարողանալու կանգնել սփյուռքահայ մեր հայրենակցի կողքին»։

Ի պատասխան Հայրապետյանն ասաց. «Եթե Սփյուռքի նախարարությունը լիներ, չեմ կարծում, որ ինչ-որ բան պիտի փոխվեր, եթե Կարո Փայլանին ուզում են անձեռնմխելիությունից զրկել։ Այստեղ կարևոր կլինի նաև տեղի հայ համայնքի հետ կապը։ Բացի այդ՝ միջազգային այլ հարթակներում ևս կարելի է այդ խնդիրը բարձրացնել այլ խողովակներով»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հետաքրքրվեց, թե սփյուռքի հետ համագործակցության կառուցման աշխատանքում ի՞նչ թերացումներ են արձանագրվել և ի՞նչ նոր մոտեցումներ են փորձել ներդնել, ինչպիսի՞ տեսլական ունեն այդ հարաբերությունների մասին։

«Իմ գործունեության ութ ամիսների ընթացքում մի խումբ հայ սփյուռքագետների հետ, ինչպես օրինակ Խաչիկ Թորոլյանը, Արա Սանջյանը, մենք սփյուռքի հետ քաղաքականության ռազմավարության նոր կոնցեմպտ մշակեցինք։ Այդ ռազմավարության սևագիր տարբերակը պետք է հանրային քննարկումների արդյունքում հենց բերել նրան, որ մենք կունենանք այդ ռազմավարությունը։ Հետևողական եմ լինելու, որպեսզի նաև խորհրդարանական հարթակն օգտագործվի այդ ռազմավարության մշակման առումով»,- ասաց թեկնածուն։

Նրա խոսքով՝ սփյուռքի հետ համագործակցությունը պետք է լինի երկկողմանի փոխշահավետության սկզբունքով։

Արման Բաբաջանյանն էլ հարցրեց. «Սփյուռքի նախարար լինելու Ձեր պաշտոնավարման վերջում տված հարցազրույցներից մեկում նշել էիք, որ նախարարությունը կրել է հիմնականում սիմվոլիկ բնույթ։ Ինչ պետք է անեք, որ այս հանձնաժողովում սփյուռքին վերաբերող հարցերը ևս սիմվոլիկ չլինեն։ Ի՞նչ եք պատրաստվում անել սփյուռքում գտնվող Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգնելու համար»։

«Խորհրդանշական էր, քանի որ բազմաթիվ այլ գերատեսչություններ ունեցել են սփյուռքի հետ առանձին բաժիններ, այսինքն հարաբերվել են իրենց սեփական խողովակներով։ Այստեղ սփյուռքի նախարարությունը բացարձակ գերակա կարծիք հայտնելու և որոշման ստատուս չի ունեցել»,- պատասխանեց Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է ընտրելու իրավունքին՝ ասաց. «Այն կլինի օրակարգում, եթե մենք մեկ այլ կարևոր հարցի պատասխանենք՝ ինչպես ենք պատրաստվում կազմակերպել դա։ Ինչպես պետք է անենք, որպեսզի բոլորը ստանան այդ հնարավորությունը, օրինակ Ռուսաստանում՝ Պետերբուրգից մինչև Վլադիվաստոկ, այդ դեպքում։ Խնդիրներ կան նաև քարոզարշավի հետ կապված։ Խնդիրներ կան, որոնք բացակայում են օրակարգից՝ կրկին ընտրելու իրավունքը վերականգնելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}