Վրաստանի նախագահը հրաժարվել է աշխատավարձից՝ գերադասելով Ֆրանսիայից ստացվող կենսաթոշակը
Նախորդ տարի Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչը պատմական իրադարձություն էր Վրաստանի համար։
Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի առաջին կին, օտար երկրում ծնված ու ուղիղ ընտրություններով ընտրված վերջին նախագահը։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի՝ իր պաշտոնական աշխատավարձից։
Ինչպես գրում է «Եվրասիանեթ»-ը, Ֆրանսիայում ծնված Զուրաբիշվիլին հայտնել է, որ աշխատավարձի փոխարեն ինքն իր կարիքները կհոգա Ֆրանսիայից ստացվող կենսաթոշակով։
«Ես այժմ կենսաթոշակ եմ ստանում Ֆրանսիայից ու այն ինձ լիովին բավարար է»,-ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիա գաղթած միգրանտների ընտանիքում ու աշխատել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում՝ մինչ իր նախնիների հայրենիք վերադառնալը։ Նա հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից նախորդ տարի, որպեսզի կարողանար դառնալ Վրաստանի նախագահ, սակայն դեռևս իրավունք ունի կենսաթոշակ ստանալ Ֆրանսիայից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը